|
ԳԼԽԱՎՈՐ » » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անակարող է տոկալ 40 օրերի ` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությունը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Ս. Զատիկը: |
«Կորսված և գտնված խաղաղություն» ԱՀԹ Թեմական Երիտասարդական հոգևոր միությունների, հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն ամսի 23-ին` շաբաթ օրը ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների և անդամների մասնակցությամբ տեղի կունենա Մեծ պահքի 3-րդ` «Անառակ որդու» կիրակիին նախընթաց «Խաղաղական ժամերգություն»: Հավարտ ժամերգության կխոսվի քարոզ «Կորսված և գտնված խաղաղություն» բնաբանով:
|
Փետրվարի 19-ին` ժամը 18:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հրավերով Գերմանիայի թեմից Հայաստան ժամանած Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Սարգսում ամեն երեքշաբթի տեղի ունեցող խոկման արարողությանը խոսելու է «Արտաքսման կիրակի» քարոզ-թեմայով:
«…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):
|
Խաչերթ ազնիվ սիրո բարեխոս զորավոր Զորավար Սուրբ Սարգսի բարեխոսությանն ընդառաջ: Երիտասարդների առաջարկով Սուրբ Սարգսի տոնակատարություններին ավելացավ ևս մեկ միջոցառում: Հունվարի 26-ին` ժամը 14:30-ին, Երևանի (Կոնդ) Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ Մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթ
...
[ Ընթերցել ]
|
ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՍԱՐԿԱՎԱԳԸ Այս օրերին կրկին մի հարց է սկսում մտահոգել շատերին, թե ի՞նչու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին, իսկ այլ եկեղեցիներ` դեկտեմբերի 25-ին:
Հալեպահայ և Ֆեյսբուքյան ՙՀալեպի հայերը՚ խմբի ակտիվ անդամ Ալեքսան սարկավագ Գալայճանը ով նույնպես բազմաթիվ հարցեր է
...
[ Ընթերցել ]
|
Սույն ամսվա 11-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողություն, հընթացս որի «Ճշմարտությունը ձեռք բեր և այն մի վաճառիր» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Տ.Սիփան աբեղա Գևորգյանը:
Ճշմարտությունը ձեռք բեր և այն մի վաճառիր:
|
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝, - «Սույն ամսվա 27-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողություն, հընթացս որի «Զորեղ հավատքի մասին» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Մեսրոպ Վարդապետ Պարսամյանը»:
|
Սույն ամսվա 20-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողություն:
Արարողության ընթացքում «Արդարությունը և քրիստոնյան» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Շահե աբեղա Անանյանը, ով հրավիրված է ծեսին ԱՀԹ «Արարատ» միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ:
|
Այսօր եկեղեցի են հաճախում տարբեր տարիքի մարդիկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագը: Ըստ Վահրամ սարկավագի, այսօր հայ հասարակությունը լավատեղյակ է եկեղեցական տոներից, դրանց անցկացման ժամանակացույցից:
«Հասարակությունն, անշուշտ, ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու տոները: Մենք ՝ հոգևորականներս, դրա համար շատ ուրախ ենք: Բ
...
[ Ընթերցել ]
|
Ցանկացած ազգասեր և եկեղեցասեր երիտասարդ պետք է ծառայի իր համայնքի բարօրության համար և լծակցի իր իսկ համայնքի եկեղեցու սրբազան առաքելությանը: Ահա այս սկզբունքից ելնելով է գործում Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը, որի հոգևոր հովիվ` տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ նաև ԱՀԹ երիտասարդական հոգևոր խորհրդի հոգևոր հովիվն է` ԱՀԹ երիտմիությունների հոգևոր պատասխանատուն: Մեր իրականության մեջ սակայն առկա են մի շարք չհստակեցված պատկերացումներ, որոնք խոչընդոտում են մյուս երիտմիությունների աշխատ
...
[ Ընթերցել ]
|
|
|
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК |
|
|
« ՓԵՏՐՎԱՐ 2025 » | ԵՐԿ | ԵՐ | ՉՐ | ՀՆ | ՈՒՐ | ՇԲ | ԿՐ | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|