Սույն ամսվա 20-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողություն:
Արարողության ընթացքում «Արդարությունը և քրիստոնյան» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Շահե աբեղա Անանյանը, ով հրավիրված է ծեսին ԱՀԹ «Արարատ» միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ:
Բոլոր նրանք, ովքեր որ հետաքրքրված են «Արարատ» հոգևոր միության նախաձեռնություններով, այսուհետ կարող են միանալ միության գործունեությանը նաև Ֆեյսբուք սոցցանցով:
|