ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-27 / 8:13:30 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Փետրվարի 23-ին Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի «Անառակ որդու» կիրակիին նախընթաց «Խաղաղական ժամերգություն» և քարոզ
1:04:28 PM
Փետրվարի 23-ին Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի «Անառակ որդու» կիրակիին նախընթաց «Խաղաղական ժամերգություն» և քարոզ
«Կորսված և գտնված խաղաղություն» 

ԱՀԹ Թեմական Երիտասարդական հոգևոր միությունների, հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն ամսի 23-ին` շաբաթ օրը ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների և անդամների մասնակցությամբ տեղի կունենա Մեծ պահքի 3-րդ` «Անառակ որդու» կիրակիին նախընթաց «Խաղաղական ժամերգություն»: Հավարտ ժամերգության կխոսվի քարոզ «Կորսված և գտնված խաղաղություն» բնաբանով: 
Այնուհետև «Արարատ» երգչախմբի երգեցողության ներքո ներկա մասնակիցները առիթ կունենան մտորելու, խորհելու քարոզված թեմայի շուրջ: 
Արարողության վերջում «Տեր ողորմիա» -ի ծնկաչոք երգեցողությամբ ներկա հոգևորականները և հավատացյալ ներկաները կհայցեն Ամենախնամ Աստծուց հայ ժողովրդի և աշխարհի խաղաղության համար: 

Ավետարանն ասում է, եթե մարմինդ գտնես, բայց հոգիդ կորցնես, ո՞ւմ ես պետք: Նախատեսված արարողությունը հորդոր է բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մարմինը նյութական շահը և աշխարհիկ ձգտումներին հագուրդ տալու, սին մտածում ունենալով, որ խաղաղությունը դրանց իրականացման արդյունքն է, այն ինչ կորցնում են հոգին, կորցնում խաղաղությունը, կորցնում և վերջապես մարմինը: 
Խաղաղության ձգտումը բնական փափագ է յուրաքանչյուր մարդու համար, բայց ոչ միշտ է մարդ փնտրում այն այնտեղ, ուր իրականում է այն: 

Քրիստոս ասում է. «Ես եմ խաղաղությունը և կյանքը: Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ այնպես, ինչպես աշխարհը»: Այս համոզումով է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդում է դեպի խաղաղություն և այս համոզումով է, որ պատարագիչ հոգևորականը խաղաղություն է փոխանցում Պատարագի մասնակիցներին, և այս համոզումով է, որ նախատեսվում է վերոնշյալ արարողությունը: 
Խաղաղություն ամենքին
Կմասնակցեն թեմի եկեղեցական միությունները, իրենց Հոգևոր հովիվների հետ.

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի
Հոգևոր հովիվ` Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

Սուրբ Զորավոր եկեղեցի
Հոգևոր հովիվ` Տեր Վարդան քահանա Գափոյան

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հոգևոր հովիվ` Տեր Դանիել քահանա Բաղումյան

Սուրբ Երրորդություն եկեղեցի / ՀԱԹ /
Հոգևոր հովիվ` Տեր Եսայի քահանա Արթենյան

Սուրբ Գևորգ եկեղեցի / Նորագավիթ /
Հոգևոր հովիվ` Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի / Մալաթիա /
Հոգևոր հովիվ` Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի / Նորք/
Հոգևոր հովիվ` Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան

Սուրբ Կաթողիկե եկեղեցի
Հոգևոր հովիվ` Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Սուրբ Հակոբ եկեղեցի / Քանաքեռ /
Հոգևոր հովիվ` Տեր Սահակ քահանա Սահակյան

Սուրբ Սարգիս եկեղեցի / Նորք /
Հոգևոր հովիվ` Տեր Թովմա քահանա Անդրեսասյան

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Հոգևոր Հովիվ` Տեր Խորեն քահանա Մարուքյան

Սուրբ Խաչ եկեղեցի / Ներքին Չարբախ /
Հոգևոր հովիվ` Տեր Վահան քահանա Առաքելյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ / Բյուրական /
Հոգևոր հովիվ` Տեր Ղազար քահանա Պետրոսյան

Սուրբ Սարգիս եկեղեցի / Արգավանդ /
Հոգևոր հովիվ` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան

Սուրբ Հարություն եկեղեցի / Ներքին Դվին/
Հոգևոր հովիվ` Տեր Երվանդ քահանա Բաբայան

Սուրբ Աստվածածին/ Վեդի/
Հոգևոր հովիվ` Տեր Եզնիկ քահանա Մալխասյան

Սուրբ Գևորգ / Մարմարաշեն/
Հոգևոր հովիվ` Տեր Թաթուլ քահանա Գասպարյան

Սուրբ Աստվածածին մատուռ/ Ավան/
Հոգևոր հովիվ` Տեր Հարություն քահանա Ավագյան

Արաբկիր համայնք
Հոգևոր հովիվ` Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

Էրեբունի համայնք
Հոգևոր հովիվ` Տեև Զգոն քահանա Աբրահամյան

Սուրբ Հովհաննես եկեղեցի / Մխչյան /
Հոգևոր հովիվ` Տեր Միքայել քահանա Նուրիջանյան

Սուրբ Հակոբ եկեղեցի / Մրգավան /
Հոգևոր Հովիվ` Տեր Մխիթար քահանա Ալոյան

Սուրբ Հակոբ եկեղեցի / Արարատ/
Հոգևոր հովիվ` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի/ Վերին Արտաշատ/
Հոգևոր հովիվ` Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի / Դալլար/
Հոգևոր հովիվ` Տեր Եփրեմ քահանա Հարությունյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի/ Արևշատ/
Հոգևոր հովիվ` Տեր Արարատ քահանա Օրդոյան

Սուրբ Գևորգ եկեղեցի / Կանաչուտ /
Հոգևոր հովիվ` Տեր Կարապետ ավագ քահանա Գըլըճյան

Սուրբ Աստվածածին եկեղեցի / Շահումյան /
Հոգևոր հովիվ`Տեր Դերենիկ քահանա Միքայելյան

Նուբարաշեն համայնք
Հոգևոր հովիվ` Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյան

Եռաբլուրի Սրբոց նահատակաց մատուռ
Հոգևոր հովիվ` Տեր Պարթև քահանա Մուրադյան

Սուրբ Գևորգ եկեղեցի / Մասիս /
Հոգևոր հովիվ` Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն միանալու ԱՀԹ «Արարատ» միության միջոցառումներին` կարող են հետևել միության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությանը` ստորև նշված հղղումով:

http://www.facebook.com/events/352537468192279/?notif_t=plan_user_invited

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ս. Սարգիս եկեղեցում, Խաղաղական ժամերգություն, ԱՀԹ, musaler.info, «Կորսված և գտնված խաղաղություն», Անառակ որդու, Փետրվարի 23-ին P.R.+1316 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan