«Կորսված և գտնված խաղաղություն» ԱՀԹ Թեմական Երիտասարդական հոգևոր միությունների, հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն ամսի 23-ին` շաբաթ օրը ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների և անդամների մասնակցությամբ տեղի կունենա Մեծ պահքի 3-րդ` «Անառակ որդու» կիրակիին նախընթաց «Խաղաղական ժամերգություն»: Հավարտ ժամերգության կխոսվի քարոզ «Կորսված և գտնված խաղաղություն» բնաբանով: