|
ԳԼԽԱՎՈՐ » 2013 » ՄԱՐՏ » 01
5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են բոլոր կենդանական մսերից, ուրիշները ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կան որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկյուզ, նուշ, և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակ կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստխահներն այն աստիճան են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշակել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գի
...
[ Ընթերցել ]
|
Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անակարող է տոկալ 40 օրերի ` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությունը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Ս. Զատիկը: |
Արամուս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ոմն Մարիամ Վարդանյան զբաղվում է պայծառատեսությամբ: Մարիամ Վարդանյանը եկեղեցու պահակն է, սակայն մոտ 10 տարի է` երկրորդ փեշակն էլ ունի: Նա իրեն համարում է Աստծո մարդը, իսկ եկեղեցին, նրա խոսքերով, իր տունն է, այցելուներն էլ՝ օրվա ապրուստը:
Տիկինը պատմեց, որ 14-15 տարեկանից սկսած` երազներ էր տեսնում, որոնք իրականանում էին, բայց առանձնապես ուշադրություն չէր դարձ
...
[ Ընթերցել ]
|
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է։ Ալեքսանդր Ամարյանը, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, այլ պարզապես ասաց, որ դրա մասին կխոսի, երբ Հայաստանում ավարտվեն հետընտրական զարգացումները:
|
|
|
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК |
|
|
« ՄԱՐՏ 2013 » | ԵՐԿ | ԵՐ | ՉՐ | ՀՆ | ՈՒՐ | ՇԲ | ԿՐ | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|