ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 12:27:39 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՐՏ » 1 » ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ. ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ՄԱՍ 2-ՐԴ)
2:56:00 PM
ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ. ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ՄԱՍ 2-ՐԴ)
5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են բոլոր կենդանական մսերից, ուրիշները ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կան որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկյուզ, նուշ, և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակ կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստխահներն այն աստիճան են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշակել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գինուց հրաժարումով: Կաթնեղենի և հավկիթեղենի օրինական խիստարգելք, ըստերևույթին, տակավին չկար: 

7-րդ դարի վերջերին ր 8-րդ դարի սկզբներին ապրած հայտնի անգլիցաքի պատմիչ Բիյդը հ աստատում է, որ սուրբ նկատված մի եպիսկոպոս 7-րդ դարում Մեծ պահքի իր մեկ անգամվա ուտելու ընթացքում կերել է «մի ոիչ հաց, մի հավքիթ, և ջրախառն փոքր ինչ կաթ»: Մինչև իսկ 9րդ դարում Արևմուտքում մՄեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվել նկատվել է բացառիկ առաքինություն: Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ պապան է, որ 7-րդ դարի սկզբներին, գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին`Օգոստինոսին, ասում էր, որ Մեծ պահքի ընթացքում«մենք հրաժարվում ենք մսից և կենդանական բոլոր արտադրություններիկց, այսինքն` կաթից, պանրից, հավկիթից և նմաններից»: 

Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեությքան ընդհանուր օրենքը թե Արևելքում, թե Արևմուտքում: սակայան աստիճանաբար Արևմտյան Եկեղեցիներում թույլտվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի ու հավկիթների վերաբերյալ և ապա օրական գլխավոր ճաշին զուգահեռ առավոտյան և առավոտյան արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև Արևմտյան Եկեղեցուց ողջօրյան ծոմապհությունը գրեթե իսպառ վերացավ, և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց: Այս օրենքն էլ մի քանի տարի առաջ Վատիկանի 2-րդ ժողովի բարեկարգական կանոններով գործնականապես գրեթե վերացավ Կաթոլիկ եկեղեցուց: 
Պահեցողությունն ընդհանրապես և մասնավորաբար Մեծ պահքը Արևելքում ավելի խիստ է եղել: 

Արևելյան եկեղեցիներում երկար դարեր պահվեց սկզբնկան սովորույթները, այսինքն` օրական միայն մեկ անգամ ուտելու և բոլոր մսեղեններից ու կենդանական արտադրություննեևրից հրաաժարվելու կանոնը: Ի վերջո, սկայն, աստիճանաբար, Արևմուտքին հետևելով, թույլտվություններն Արևելք էլ մուտք գործեցին. նախ արտոնվեցին օրական մեկ անգամից ավելի ճաշերը և ապա` Մեծ պահքի շաբաթ ու կիրակի օրերին բացի մսեղենից ամեն տեսակ կերակուրներ ուտելը: Սակայն գեղջկական շրջանալները շարունակեցին, և որոշ տեղեր մինչև օրս շարունակում են հնագույն կանոնը` օրական մեկ անգամ ուտել` միանգամայն հրաժարվելով կենդանական ամեն տեսակ արտադրություններից: Հայաստանյայց Եկեղեցու օրացույցում տարվա մեջ ունենք պահքի 158 օրեր, որոնցից 40-ը զուտ Մեծ պահքինն են, մնացածի ճիշտ կեսը` 59 օր, կազմում է տասնմեկ շաբաթապահքերը, և մյուս կեսը չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերն են, որոնք վերոհիշյալներից դուրս են մնում: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 
Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+729 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan