Գենդերային շաբաթ
Մարտի 5-ին ՀՀ Նկարիչների միությունում մեկնարկվեց «Գենդերային շաբաթ» ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուին կներկայացվեն շուրջ 40 պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կտեւի չորս օր: Ցուհանդեսի մեկնարկը տրվեց «Գենդերը եւ կյանքի մտապատկերները» լուսանկարչական մրցույթի ավարտը ազդարարելով: Հայտնի դարձան լավագույն լուսանկարների հեղինակները` երեք մրցանակային տեղերը զբաղեցնողները` Մարիա Սադոյանը, Արման Կարապետյանը, Դավիթ Մկիչյանը:
Երկրորդ պատվավոր հորիզոնականը իր «Մենք հավասար ենք» լուսանկարով զբաղեցրած Արման Կարապետյանը մեր հետ կիսեց իր նկարը եւ կիսվեց տպավորություններով: Նա հայտնեց, որ մինջեւ վերջ էլ չի իմացել թե որ հորիզոնականն է զբաղեցնելու. «Հաղորդագրություն ստացա, որում ասվում էր որ ժյուրիի քվեարկությքան արդյուքնում իմ աշխատանքը գրավել է մրցույթի լավագույն մրցանակային տեղերից մեկը, բայց, ո՞րը մինջեւ վերջին պահը չգիտեինք»: Սկզբում Արմանը կարեւորում էր միայն մասնակցությունը. «Երբ որ տեղեկացա այս մրցույթի մասին` արդեն մի քանի օր էր մնացել հայտերի ընդունման ավարտին` շատ ժամանակ չունեի նկարներ ընտրելու ու ներկայացնելու, այդ պատճառով էլ մրցանակաին տեղ գրավելու մասին չէի մտածում»,- ասում է նա:
Արմանի լուսանկարում`մի տղա եւ աղջիկ, ձեռք ձեռքի տված քայլում են գնացքի ռելսերի վրայով, որը ըստ նրա խորհրդանշում է այն, որ նրանց ուղիները հավասար են: Հայկ Կիսեբլյան
|