Գողություն եկեղեցուց
ըստ yerkir-ի Օգոստոսի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում Մարմարաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվից հաղորդում է ստացվել, որ նույն օրվա գիշերը անհայտ անձը, կոտրելով նշված եկեղեցու մուտքի դռան փականը, դուրս է հանել մետաղյա գանձանակը և եկեղեցու վերջնամասում մետաղյա փականը կոտրելով՝ գողացել 220.000 դրամ: Դեպքի արթիվ կատարվում է նախաքննություն:
Նյութը ըստ yerkir.am –ից 15:25 - 06.08.2011
Հ.Գ. Գողությունը ինքնին վատ արարք է, բայց առավել զարհուրելի է երբ դա կատարվում է եկեղեցում, և հատկապես գյուղական համայնքում, քանզի բոլորս էլ գիտենք, որ գյուղերում ինչպես ցանկածած այլ կառույց այդպես էլ եկեղեցիները ավելի «խոցելի» են: Գողությունը` սոցիալական աղտի հետևանք է, իսկ եկեղեցուց գողանալը` շատ անբարո, սրբապիղծ արարք է, որը որ վկայում է մեր ժամանակաշրջանի որոշ մարդկանց հոգևոր և բարոյական անկման մասին, հոգևոր աղտի գոյության մասին:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|