ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 5:43:33 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 15 » Ստորագրությունները հանձնեցին ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին
0:26:19 AM
Ստորագրությունները հանձնեցին ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ 

 Կար մի ժամանակ, որ ես հայ եմ ասելը նաեւ նշանակում էր` ես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնյա եմ: Այսօր` աղանդերը այնքան են բազմացել ու ակտիվացել, որ Առաքելական եկեղեցու երիտասարդները ստիպված են լինում համախմբվել իրենց մեծամասնականությունը ապացոցելու համար, իսկ իրենց իրավունքները ու ազատությունները պաշտպանելու համար «հատուկ միջոցների» դիմել: 
 Քայքայիչ կրոնական կազմակերպությունների դեմն առնելու համար` Երիտասարդները օրենսդրական փոփոխությունների պիտի հասնեն: 
 Անցած մի քանի ամիսների ընթաքում ՀՀ տարածքում գործող եկեղեցիներում երիտասարդները ստորագրահավաք են անց կացրել, որի վերջնական արդյունքում պարզվեց` 35000 մարդ ասել է`. «ոչ` հոգեորսությանը, ոչ` որդեսպանությանը, ոչ` զոմբիացմանը, այո` միասնականությանը, այո` Հայ Առաքելական եկեղեցուն, այո` ազգային անվտանգությանը»: 

 Հոկտեմբերի 14–ին մի խումբ ազգասեր եւ եկեղեցասեր երիտասարդներ 35000 ստորագրություններով փաստաթղթերի արկղերը հանձնեցին ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին: 
 Կեսօրին` ութանասունից ավելի երիտասարդներ` դրոշներով եւ պաստառներով զինված-զարդարված, Մ Սարյանի արձանի մոտից ուղեւորվեցին ԱԺ: Մինչ մի քանի երիտասարդներ հանձնում էին արկղը ընդունարանին`մյուսները ԱԺ մատույցներում պարզեցին «ԵՍ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՄ» գրությունով մի մեծ պաստառ, որի վրա հրապարակայնորեն թողնում էին իրենց ստորագրությոնը: 

 Ըստ ԱՀԹ «Արարատ» միության անդամ Հեղինե Մարգարյանի` նրանք դրանով եւըս մեկ անգամ ապացուցեցին իրենց լծակցությունը եւ պատկանելիությունը Հայ Առաքելական եկեղեցուն: 
ԱԺ-ից հետո` երիտասարդները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: 
Ստորագրություններին կից տեքստում քաղաքացիները պահամջում են` 
1. Օրենքով` իրավաբանորեն ամրագրել, թե ինչ է հոգեորսությունը: 
2. ՀՀ համապատասխան օրենքում ամրագրել` թե ինչ պատիժ է հասնում հոգեորսությամբ զբաղվողներին: 
3. Հատուկ օրենք հաստատել, որը նախակրթական եւ կրթական բոլոր հաստատություններում կարգելի այլ կրոնական կազմակերպությունների անդամների աշխատանքը, որպես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ: 
4. «ՀՀ եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու մասին» ՀՀ օրենքում լռացում կատարել` սահմանել եկեղեցու տարածքի եզրույթը եւ արգելել աղանդների կամ այլ դավանաբանական գաղափարախուսությունների քարոզչությունը եկեղեցու տարածքում: 

 Հիշեցնենք, որ քաղաքացիների բողոքի ալիքը բարձրացավ հենց այն դեպքից հետո, երբ ԱՀԹ Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում «Եհովայի վկաները» սպառնացին, իսկ հետո նաեւ հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականի վրա: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որը այժմ գտնվում է դատարանում: Այդ դեպքից հետո` «Եհովայի վկաները» կոնֆլիկտ են ունեցել Փարաքար գյուղի հոգեորականների հետ, որից հետո էլ իրենք էին դիմել ոստիկանություն, դրա կապակցությամբ էլ նախաքննություն սկսվեց` հոգեորականները հրավիրվեցին ոստիկանություն եւ նույնիսկ քննիչ այցելեց եկեղեցի` տեղում հավատացյալներին հարցաքննելու համար: Ի վերջո` այս գործը փակվեց` քանի որ քահանաները ոչ մի օրինազանցություն թույլ չէին տվել: 

 Այս ժամանակահատվածում նաեւ շատ աղանդակերպ սպանություններ եւ ինքնասպանություններ կատարվեցին, բայց համարյա թե ամեն դեպքից հետո կրոնական կազմակերպությունները հերքում են այդ անձերի անդամակցությունը իրենց «եկեղեցիներին» եւ «տեր չեն կանգնում» նրանց: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի եւ Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+748 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 2
0  
1 Tsovinar   (2011-12-06 12:51:01 PM) [Материал]
8888888
Մի քիչ սովորեք պահպանել գրական հայերենի ուղղագրության կանոնները, ապա նոր փորձեք քննարկել աղանդների հարցը,,, Ես գտնում եմ, որ մեր մայրենի լեզուն աղավաղելը նույնքան կարևոր և հրատապ է, որքան հավատքը աղավաղելը, իսկ թե ինչպես են <<աղավաղել>> հավատքը, դա դեռ հարց է,,,

0  
2 HAYKKISEBLYAN   (2011-12-08 5:15:07 PM) [Материал]
8888888
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ` ՀՐԱՏԱՊ ԵՒ ԿԱԵՒՈՐ Է ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
ԾՈՎԻՆԱՐ.
ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԿԱՆՈՆՆԵՐԻՆ` ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱԽ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ, ԻՍԿ ՀԵՏՈ ՆՈՐ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ....

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan