ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010»ՀՈԿՏԵՄԲԵՐ»5 »
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
0:50:38 AM
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ:
Մանկական երկաթուղու թունելներից աջակողմյանն լիովին քանդված է, իսկ ձախակողմյանը գտնվում է ծայր աստիճան վատ վիճակում` պատերը ողողված են զանազան հայհոյանքներով և հակաքրիստոնեական նշաններով, առաստաղի մի քանի տեղերից անընդհատ կեղտաջուր է կաթում, ներսում ամբողջովին խոնավ և հակասանիտարական վիճակ է: Միարժամանակ` այս թունելը դեպի մանկական երկաթուղի տանող սակավաթիվ ուղիներից է, այս թունելով` ամեն օր անցնում են հարյուրից ավել երեխաներ և տեսնում են այդ ամենը…
Միացեք մեզ, տվեք Ձեր ձայնը հանուն մեր երեխաների: Ստորագրահավաքին մասնակցելով` դուք ձեր ձայնը կտաք այս թունելի վերանորոգման նպատակով կազմված նախագծի և այն պատրաստածկամավորների օգտին: Ստորագրահավաքը կսկսվի Հոկտեմբերի 17-ի առավոտյան Սիրահարների այգում` որի հասցեն է` Ք. Երևան Բաղրամյան 21: <<Խնդրում եմ Ձեզ միանալ թունելի վերանորոգման նախագծին, այդ երեխաները մեր սերունդն են, մեր երկրի ապագան, Ձեր մի ձայնը կարող է օգնել նրանց ճիշտ դաստիարակությանը>>, - ասում է միջոցառման կազմակերպիչ Արա Հարությունյանը և հավելում`,<< Ստորագրահավաքը հասարակության ձայնն է իշխանություններին>>:
Պիտի վերանորոգենք երեխաների ճանապարհը Պիտի մաքրենք այս հայհոյանքները
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական արտատպություն անելն արգելվում է:
Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին