ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 9:30:33 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 15 » Ստեղծվել է աղանդների ոտնձգությունից խղճի ազատության պաշտպանության խորհուրդ
0:31:48 AM
Ստեղծվել է աղանդների ոտնձգությունից խղճի ազատության պաշտպանության խորհուրդ
Մայիսի 17-ին «Ազդակ» ակումբում տեղի է ունեցել ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կլոր սեղան, որը նվիրված էր լրատվական և հանրային դաշտի, խոսքի, մամուլի և խղճի ազատության պաշտպանությանը տոտալիտար աղանդների և այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելու խնդիրներին: Վերջում ընդունվեց բանաձև, ուր ասված է. 
- Մենք` լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներս, արձանագրում ենք, որ ինչպես հանրությունը, այնպես էլ լրատվական դաշտը շարունակաբար թիրախ են հանդիսանում ինչպես տոտալիտար աղանդների, այնպես էլ` այլ ագրեսիվ փոքրամասնությունների մշտական գրոհների համար: 

Տեղի է ունենում ոչ միայն հոգեորսություն եւ ագրեսիվ քարոզչության այլ ձեւերի կիրառում քաղաքացիների նկատմամբ, այլեւ փորձեր են արվում սահմանափակել խոսքի եւ մամուլի ազատությունը այդ փոքրամասնությունների հանրայնորեն վտանգավոր գործունեությունը լուսաբանելու հարցում: 
Այսպես, արդեն ունենք նախադեպեր, որ տոտալիտար աղանդները դատարանների միջոցով փորձում են լռեցնել այն լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են նրանց գործունեության ստվերոտ կողմերը: Լինում են դեպքեր, որ կիրառվում են նաեւ արտադատարանական ճնշումներ, այդ թվում եւ` օրենսդրության կոպիտ խախտումներով: Ավելին, նաեւ քիչ չեն դեպքերը, երբ արտերկրյա ֆինանսավորում ունեցող որոշ հաստատություններ փորձում են ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա ամբողջատիրական աղանդների, սեռական փոքրամասնությունների եւ այլ` ագրեսիվ վարք դրսեւորող ծայրահեղական խմբավորումների գործունեությունը լուսաբանելիս եւ համատարած փորձ է կատարվում լրատվամիջոցներին պարտադրել այդ հարցերի լուսաբանման անընդունելի, արհեստական եւ խոսքի ու մամուլի ազատությունը սահմանափակող չափանիշներ: Նույնիսկ նախադեպ է գրանցվել, երբ տոտալիտար աղանդի հետ դատական գործընթացում գտնվող լրատվամիջոցի դեմ հասարակական որոշ կազմակերպությունների կողմից, որոնք իբր թե կոչված են նպաստելու մամուլի եւ հանրության միջեւ վիճելի խնդիրների լուծմանը, տոտալիտար աղանդների պատվերով պատրաստվում են փաստաթղթեր, որոնք նախատեսված են դատարան որպես «ապացույց" ներկայացնելու համար: Իսկ հեռուստաեթերով հնչած սպառնալիքները, որ սոցիալական ցանցերում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ բացասական կարծիք արտահայտողները անխտիր կպատժվեն, արդեն նշանակում են, որ գործ ունենք նույնիսկ ամենաազատ տարածքում` համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու ոտնձգության հետ: 

Հաշվի առնելով, որ տարբեր ագրեսիվ փորքամասնությունների ոտնձգությունները խոսքի եւ մամուլի ազատության, ինչպես նաեւ` քաղաքացիների մեծամասնության խղճի ազատության դեմ գնալով ավելի ու ավելի հետեւողական բնույթ են ստանում, եւ առկա են աղանդավորական ու նույնիսկ համասեռամոլական գրաքննություն հաստատելու փորձեր` 

«Կլոր սեղանի» մասնակիցները նախաձեռնում են խոսքի, մամուլի եւ խղճի ազատությունը տոտալիտար աղանդների եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելու խորհրդի ստեղծումը: 

Խորհրդի հիմնադիր ժողովը տեղի կունենա մեկ շաբաթ անց` «Ազդակ» ակումբում, ժամը 12-ին, եւ հիմնադրմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները: 

«Կլոր սեղանի» մասնակիցներ` 

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման կենտրոն» կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյան, 

Slaq.am կայքէջի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյան, 

eMedia.am-ից`Զարուհի Դիլանյան, 

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան: 

eMedia.am, 18.05.2012   

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+504 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan