Հոգեւորականը խոսեց ենթամշակույթներից «Այսօր աշխարհում մեծ տարածում գտած տասնյակ ենթամշակույթներ իրենց նախասիրությունների եւ գաղափարների վրա հենվելով՝ դասակարգային, ռասայական կամ գենդերային պայքար են մղում հասարակության գործող կարգերի դեմ: Մեզանում ենթամշակույթները կրկնօրինակված են՝ առանց հստակ գաղափարախոսության, եւ երիտասարդները դրանցում առայժմ միայն գրավչություն են տեսնում: