<<կարող ենք ատելություն սերմանել երեխաների մեջ` ազգամիջյան ատելություն, միջմարդկային փոխհարաբերությունների մեջ…>>, - Ասում է Նորավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մելիքյանը:
Ատելություն ունենք մեր կարծեցիալ և հիրավի
<<թշնամիների>> հանդեպ` ազգերի, պետությունների, կամ անձերի հանդեպ:
Կարող ենք կուրորեն ատել ուրիշներին, իսկ
մյուս կողմից չնկատել, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ դանակահարում` մեր ապագա
սերունդների ձեռքով:
Անընդհատ բարձրաձայնում ենք, որ
ուրիշ ազգեր` դարերի ընդացքում եկել, թալաներ և ավերել են մեր երկիրը, իսկ ինքներս
չենք վերականգնում այդ դարերի ընդացքից մեզ հասած ավերակները, այլ հակառակը`
փորձում ենք դարերից եկածը կործանել միքանի տարիների ընդացքում:
հագևոր ոլորտը
աղավաղում են աղանդավորները, իսկ ազգային հարստությունները` պատմական
հուշարձանները կործանում են
<<իսկական քրիստոնեա>> համարվողները:
Նորավանք վանական համալիրի
հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մելիքյանը պատմում է. <<Շատերը ասում են թե
Թուրքերը կոտորեցին, Արաբները, մոնղոլները, պարսիկները… չէմ կարծում: Ըստ այն
իրականության, որին ,որ ես եմ ականատես լինում կարծում եմ, որ մեծ մասամբ հենց մենք
ենք: Իմ այս օրվա ունեցած փաստերն են` այն ինչը, որ ես տեսնում եմ ամեն օր: Ժամանակին
պահակը ադրբեջանցի եր` խորհրդային միության տարիներին տարածքում ադրբեջանական
գյուղեր էլ կայն: Ոչմի հայ չեր ցանկացել պահակ լինել` ադրբեջանցին էր եղել:
Ոչ մի
թուրքի անուն չկա փորագրված` մեկն եմ տեսել, որ տեղն էլ ցույց չտամ չեք գտնի, բայց
հարյուրավոր հայերի անուններ կան:
Ոչ մի գործ ատելությամբ առաջ չի
գնում; ՈՒրեմն պետք չէ ատել այս կամ այն ազգին այլ պետք է մեր մեջ փնտրենք
Թերությունները, բացթողումները, մեր սերունդներին ճիշտ դաստիրակենք և դրանով հաղթած
կլինենք ցանկացած ոճրագործների, ցանկացած վատ, չար արարք>>:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: ՆՅՈՒԹԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ