ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 1:03:39 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 23 » «Պանկ-աղոթքի» դեպքը քննելով` յոթ հատոր գործ են հավաքե
5:53:25 PM
«Պանկ-աղոթքի» դեպքը քննելով` յոթ հատոր գործ են հավաքե
Pussy Riot-ը ևս մի ամիս կանցկացնի ճաղերի հերևում 

«Аргументы и Факты»-ն գրում է, որ «Э» բաժանմունքի աշխատակիցները «Պանկ-աղոթքի» դեպքը քննելով` յոթ հատոր գործ են հավաքել: 

Մոսկվայի Տագանկայի շրջանի դատարանը որոշել է «Pussy Riot» Պանկ խմբի անդամ աղջիկների կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգել մինչ հուլիսի 24-ը: Այդպիսով` դատարանը բավարարել է գործի հետաքննության խնդրագիրը, որը խնդրել էր շարունակել աղջիկներին հսկողության տակ պահել: 

Հետաքննության վարկածով` Նադեժդա Տոլլոկոննիկովան, Մարիյա Ալյոխինան և Եկատերինա Սամուչևիչը մեղավոր են խուլիգանության մեջ: «Pussy Riot» խմբի անդամ աղջիկներից ևս երկուսը փախչել են կալանքից, իսկ հունիսի 19-ին Պրահայում ելույթ են ունեցել` աջակցություն հայտնելով իրենց թիմակիցներին: 

Հիշեցնենք, որ քրեական հետապնդման համար առիթ է հանդիսացել «Богородица, Путина прогони» անունը կրող «Պանկ-աղոթքը», որը խմբի մասնակիցները կազմակերպել էին 2012 փետրվարին` Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում: Մարտ ամսին խմբի մասնակիցները հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին իրավապահ մարմինների կողմից, իսկ ապրիլին` կալանավորվեցին: 

Խմբի անդամները իրենց մեղքը չեն ընդունում և իրենց արարքների մեջ մեղավորություն չեն տեզսնում: 

«Аргументы и Факты»-ն գրում է, որ երեկ` հունիսի 20-ին կայացած դատարանի նիստը ուղեկցվել է բողոքի ակցիայով: Տարբեր տվյալներով` աղջիկներին աջակցելու են եկել 200-ից 300 ակտիվիստներ, որոնց թվում են նաև դերասանուհի և «Подари жизнь» բարեգրոծական ֆոնդի ղեկավար Չուլպան Խամզաթովան, էկոլոգ-բնապահպան, Խիմկինսկի անտառի պահապան Եվգենիա Չիրիկովան, պոետ և հրապարակախոս Դմիտրի բիկովը: Ակտիվիստներից մի քանիսը բերման են երթարկվել ոստիկանություն: 


Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+625 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan