Վթարի է ենթարկվել Գագիկ Շամշյանը` մեքենան գլորվել է ձորը…
Վթարի է ենթարկվել Գագիկ Շամշյանը` մեքենան գլորվել է ձորը…: <<Մեռնելուց են պրծել>>:
Քիչ առաջ Երեւան-Արթիկ ճանապարհին՝ Մաստարայի հատվածում վթարի է ենթարկվել մեքենան, որում գտնվել է նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ֆոտլրագրողը NEWS.am-ին հայտնեց, որ Մաստարայի հատվածում տեղացած ձյան պատճառով անանցանելի վիճակ է ստեղծվել, եւ լրագրողներին տեղափոխող մեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի պահին մեքենայում են եղել Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադեւոսյանը, E-press լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանն ու նույն գործակալության օպերատոր Տիգրան Հակոբյանը։ Վերջիններս Արթիկ էին մեկնել՝ լուսաբանելու քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական բողոքի քննությունը:
Նյութը` news.am-ից
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: