ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 11:48:01 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 14 » Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք. (Մաս 2.) Ինչպե՞ս շահարկել Սուրբ Հոգին և առաքյալների բարի անունը
2:25:00 PM
Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք. (Մաս 2.) Ինչպե՞ս շահարկել Սուրբ Հոգին և առաքյալների բարի անունը
«Օտար լեզուներ» 

Հոգեգալստականները և խարիզմատները զատորոշվում են «Սուրբ Հոգով մկրտությանը» հավատալով: Իրենց գրականության մեջ այն անվանում են «Սուրբ Հոգու էջք» կամ «Սուրբ Հոգով լցվել»` պնդելով, որ Սուրբ Հոգու մկրտությանը պիտի հետևի «լեզվախոսության շնորհը»: Նրանք հավատում են, թե «օտար լեզուներով» խոսելը լավագույն հատկանիշներից է, որով իրենք իրենց համարում են ընտրյալ, ում վրա իբր իջել է Սուրբ Հոգին: Այս պատճառով, երբ որևիցե մեկը ցանկանում է համալրել նրանց շարքերը, պարտադրում են նրան «օտար լեզուներով» խոսել, այսինքն, «նմանվի առաքյալներին», որոնք Պենտեկոստեի օրը օտար լեզուներով խոսեցին: 
Աստվածաշնչում Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակում (Ա Կորնթ.12.4-11) Սուրբ Հոգու թվարկած պարգևների մեջ լեզվախոսությունը ամենավերջում է դրված. առաջնային են խաղաղությունը, գիտությունը, հավատը, բժշկությունը, հրաշագործությունները, մարգարեությունները, զանազանելու շնորհը: 
Եկեղեցու հայրերը և ուղղափառ աստվածաբանները նշում են, որ առաքյալներին չի տրվել անհասկանալի բարբաջանքներով խոսելու «շնորհը», այլ այնպիսի լեզուներ, որոնք հասկանալի են մարդկանց: Դրանք մեր իմացած օտար լեզուներն են, ինչպես հին անգլերենը, ֆրանսերենը կամ հնդկերենը: Նա նաև նշում է, որ ԱՄՆ-ում վերջերս լեզվախոսության մասին սեմինար էր կազմակերպվել, որտեղ մի շարք լեզվաբաններ ապացուցեցին, որ անհնար է որևէ օտար լեզու իմանալ առանց այն ուսումնասիրելու, այսինքն` լեզվախոսությունը չի կարող լեզու համարվել: 

holytrinity.am Կարինե Սուգիկյան 
Անի Ղուկասյան 
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+832 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1
0  
1 Эдуард   (2012-06-09 3:43:21 AM) [Материал]
8888888
Էրեխեք, դուք Դանիելի մարգարեության 5-րդ գլուխը կարդացել ե՞ք: Էնտեղ նկարագրված է, թե ինչպես Բաղդասար թագավորի խնջույքի ժամանակ մի ձեռք պատի վրա գրեց. «Մանե, մանե, թեկեղ ու փարսին» արտահայտությունը, որը ոչ մեկը չհասկացավ, բացի Դանիելից: Եվ դա բոլորին անծանոթ օտար լեզու էր ու կոնկրետ բացատրություն ուներ: Դանիելը Աստծո օգնությամբ վերծանեց: Տեսնու՞մ եք, փաստորեն ամեն ինչ չի, որ դուք չեք հասկանում կամ չեք ընդուոնւ, ուրեմն սխալ է: Դուք ստիպված եք ընդունել, որ դուք ամեն բան չգիտեք, ու դժվար էլ երբևէ իմանաք: Կներեք, որ ձեզ հիասթափեցնում եմ, բայց իրոք էդպես ա: Կան գերբնական երևույթներ, որոնք մեր բնական տրամաբանությանը հասու չեն, այլ ընդունվում ու մեկնաբանվում են միայն հավատքով: Դրանցից մեկն էլ օտար լեզուներ խոսելն է: Մի փորձեք տրամաբանելով դա հասկանալ. չի ստացվի: Դա ուղղակի պեքտ է հավատքով ընդունել: Օրինակ, կարող ե՞ք որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչպես տղամարդու չմոտեցած կույսից (Մարիամից) ծնվեց մանուկ Հիսուսը: Կբացատրե՞ք: Իհարկե ոչ, քանզի չեք կարող: Ես էլ չեմ կարող: ՈՒ ոչ ոք չի կարող: Բայց հավատում եք չէ՞: Չեք կարող բացատրել, բայց հավատում եք: Բա ո՞նց եղավ: Եթե ձեզ թվում է, որ Աստվածաշնչում նկարագրված բաները ու աստվածային ամեն բան պետք է անպայաման տրամաբանորեն հասկանալի լինեն, սխալվում եք: Կան բաներ, որ կարելի է բացատրել. դրանք բնականի ոլորտում են: Բայց կան և բաներ, որոնք անհնար է բացատրել, քանզի դրանք գերբնականի ոլորտից են, ինչպես օրինակ Հիսուսի ծնունդը կամ Սուրբ Հոգու գալուստը, կամ ասորի Նեեմանի բժշկությունը և այլն, և այլն: Էրեխեք ջան, մի մոռացեք, որ Աստված որքան բնականի, էնքան էլ (գուցե նույնիսկ ավելի շատ) գերբնականի Աստված է: Մնաք բարով:

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan