ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-11-21 / 3:51:57 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՅԻՍ » 11 » ԿԱՊՈՒ՛ՅՏ-ԿԱՊՈՒ՛ՅՏ ԱՆՈՒՐՋՆԵՐ…
10:37:03 PM
ԿԱՊՈՒ՛ՅՏ-ԿԱՊՈՒ՛ՅՏ ԱՆՈՒՐՋՆԵՐ…
Փոփոխություն: Այս անգամ` ոչ երևակայական:


  Ներկաս մխրճվեց թռչող կյանքի հորձանուտը` ստեղծելով նոր պատրաստակամություն, դրսևորվելու և անտեղի չհիասթափվելու: Իսկ ի՞նչից…Նախկինում դրանք մոլորված մարդկանց անտարբեր հայացքներն էին և գնահատված չլինելու անորոշությունը: Հիմա չկա չարդարացված հիասթափություն, այլ պարտքի զգացում և ինչ-որ նոր փոփոխության ակնկալում, երբ ամեն անգամ լսողությունս շոյում են այս անփոխարինելի խոսքերը` «Աստված օրհնի, զավակս»…

  Իսկ մինչ այդ ես օրհնյալ էի համարում միայն հարվածից ոտքի կանգնելու հատկությունս…Իսկ բնությու՞նը…Իսկ այս բարձունքը, որտեղ երկնասլաց եկեղեցին մարդու ճնշված հոգին փարատում է հավատով և հարատև հանգստությամբ…

 Սպասու՜մ, ուրեմն հնչեցրու՜ եկեղեցու զանգերը, որ եռացող սրտիս խուլ զարկերը դառնան համաչափ և չկանգնեն հանկարծակի` ստուգելու համար բանականությանս համբերության աստիճանը:

  Ինչքա՞ն կարող են դանդաղաշարժ քայլերիս փշերը մխրճել իրենց քարակերտ սիրտը այս երկու զույգ աստիճանները` հանդուրժելով այդքան արդարացի, բայց հաճախ` ամենացանկալի այցելությունները: Պարզապես մեղավոր եմ, որն ունի կարիք արտահայտվելու: Բայց հաճախ ունկնդիր չկա, այլ կա միայն Աստված, ով ամինից ուշադիր կարող է լսել և՜ ինձ, և՜ լռությունը…

 Նաև այն ամենը, ինչը լռում է կյանքի աղմկոտ հոսքին ընդառաջ: Խոսել, որ ամենազորը լսի: Իսկ մինչ այդ` միտքդ է կանխագուշակում խոսքիդ կարծրությունը կամ ազնվության գինը: Զղջալ, որ կատարյալ հոգին ընդունի; Օգտակար լինել, որ իրեն պիտանի զգա եկեղեցու սպասված աթոռը, ջերմացնող հատակն ու խելագար գրիչս…

 Որ պատճառաբանված խոսքից հետս խոսի նույնիսկ քարը. և կարևոր չէ` այն ոտքերիդ տակ է, թե սրտիդ մեջ: Հիմա ես ինքս եմ կարծես ջերմացնող քարի մեջ` հոգիս եմ դրել այս աստվածակերտ շինության մեջ և տեսողությունս ներառում է ոչ թե քաղաքի ամենօրյա լույսերը, այլ հավատի մոմերը: Ավելի ճիշտ` խոհերի կրակները, որ փոշիացնում են զղջմանս զգացումը և ստիպում աստիճանաբար գիտակցել, որ որոշ ժամանակ անց խղճիս արդեն հանգստությամբ եմ ասելու` «բարև, ես գիտեմ, որ ծուլացել եմ. չէ՞ որ կարող էի առավելագույնս աշխատել»…

  ՈՒրեմն` կներես…նորից այդ խորհրդավոր բառը, բայց ամեն ինչ չափի մեջ, այդ թվում` նաև չափը…

 Աղոթքի ելևէջները համաչափ են: Ինչպես նաև քայլերս, որ դուրս են բերում հոգիս Աստծո հյուընկալ տանից և թույլ տալիս մեկ կենտրանացած հայացքով չափել հորիզոնի տատանվող հեռուները ու զգալ երկնքի անհատույց պարգևը` 
կապու՛յտ-կապու՛յտ անուրջներ…

 Լուիզա Սուքիասյան


ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: L.A., Luiza Sukiasyan P.R.+872 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan