Եթե մարդուն բերում են անպետքության` նա գնում է ինքնասպանության
Եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար` ստիպված ենք Եվրոպայից ներթափանցած քայքայիչ կրոնական խմբավորումներին և տարատեսակ ենթամշակույթներին ազատություն տալ, բայց ի տարբերություն այդ Եվրոպական երկրների` Հայաստանում խորը արմատավորված սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնց պատճառով էլ այդ ամենի արդյունքում դաժան սպանություններ և ինքնասպանություններ են արձանագրվում: Այսօր այդ մասին լրագրողների հետ խոսեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանն «Արձագանք» ընկերության նախագահ Արտավազդ Բայաթյանը:
Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, ինքնասպանությունը մարդկության մեջ կա, և կա գրեթե բոլորի մեջ. «Մարդ ինքն իրեն բնականից սպանում է պատերազմներով, ամբողջ բնությունը ապականելով»: «Դա սկսում է երբ, մարդը սկսում է պայքարել ինքը իր դեմ` մարդը ինքնասպան է լինում»,- հայտնեց բանախոսը մանրամասնելով. «այդպես լինում է` եթե մարդ մնում է առանց ապրուստի միջոցի, եթե նրա տունը ձեռքից առնում են, եթե բանկերը նրան թալանում են ուղակի, եթե նրանք աշխատանք չեն տալիս, կամ եթե մարդը աշխատում է, բայց չի կարողանում իր ընտանիքը կերակրել»:
«Երեսունութ տարեկան կնոջը աշխատանքից շպրտում են դուս, եթե նա տասը լեզու չգիտի: Բնական է դառնում, որ մարդը կդիմի ինքնասպանության»,- կածում է Արտավազդ Բայաթյանը: «Բնական է, որ եթե մարդուն բերում են անպետքության` նա գնում է ինքնասպանության»,- նշեց բանախոսը մանրամասնելով, որ սոցիալ-տնտեսական գործոնը շատ մեծ դեր է խաղում, և այստեղ լավ է այն փաստը, որ շատ հայեր այստեղից մեկնել են օտար երկրներում աշխատելու, քանի որ այստեղ մնալու դեպքում հավանական է, որ նրանցից շատերն էլ կխերագարվեին և ինքանսպանության կգնաին, սակայն Խնդիրը միայն սոցիալական չէ` կա նաև բժշկության խնդիր:
Հայկ Կիսեբլյան
|