ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 12:27:51 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ԱՊՐԻԼ » 21 » ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑԸ
9:58:48 PM
ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑԸ
«Տեղեկացված» և տեղեկացնող անձ լինելով հանդերձ` չգիտեմ թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում (պատմական) Ջավախքը:

 Այս բնակավայրի մասին` դպրոցում ոչ մի գիտելիք չեն ստանում: 
 Չագիտեմ թե ինչպես է այն «հայտնվել» Վրաստանի կազմում… Այս հարցերի պատասխանները թերևըս ոչմիայն ես չգիտեմ` այլ նաև ՀՀ բնակչության իննսուն տոկոսից ավելին: Մեր տեղեկությունների համաձայն այս հարցերը մեծ վիճաբանություններ են առաջացնում նաև գիտնականների` պատմագետների մոտ: Ջավախքի «անցյալի» մասին շատ տարաձայնություններ կան: Հարկ է նայև, որ ևըս մեկ անգամ հիշենք, որ երկրների տարածքները «ճանաչվում են» ոչ թե պատմական փաստերով` անցյալով, այլ միջազգային պայմանագրերով…  
 Ջավախքը տվյալ պահին և դէ ֆակտո և դե յուրե գտնվում է վրաստանի կազմում` «նվեր» է: «Նվեր» որովհետև Ջավախքը <<հայտնվել>> է վրաստանում առանց կռվի` պատերազմի: 

Ի՞նչպես պետք է Ջավախքը <<վերադարձնենք>> Հայաստանի կազմի մեջ: 

 Ինչպես մյուս բոլոր արարքների մեջ` նույնպես էլ այստեղ գործողությունները երկու տեսակի են` ուժայինը և խելքայինը` ֆիզիկականը և ինտելեկտուալը` կռիվը և քաղաքականությունը:
 Ի՞նչ չափանիշներով որոշենք մեր պայքարի տեսակը: Պարզ է, որ եթե ընտրես զինյալ պայքարը` ուժով հարց լուծելու ձևը` հետևաբար համապատասխան «արձագանք» կունենաս հակառակ կողմից: Եթե ընտրենք այդ ուղին` զոհերը անխուսափելի են: «Ամենալավ» դեպքում մինիմալը երկու հարյուր զոհ` մարդկային կյանքերի կորուստ կունենանք: Հետևաբար վստահ կարող ենք ասել, որ եթե զուտ ուժային պայքարի դիմենք` տնտեսական «անհարմարությունները» և մարդկային կորուստները հաստատ անխուսափելի կլինեն: Նույնիսկ եթե զինյալ պայքար լինի` այն պետք է լինի հիմնավորված` արդարացված իսկ ստացվելիք արդյունքը պետք է սփոփի կորուստները: Եթե այդ պատերազմը զուտ ուժային է և փաստացի արդարացված չե` հետևաբար նման «հող գրավող» պետությունը պետք է 
 անվանվի համապատասխան տերմինով` օկուպանտ, նացիստ, ֆաշիստ, տեռորիստ…

Հարկ է նայև, որ ևս մեկ անգամ հիշենք, որ երկրների տարածքները «ճանաչվում են» ոչ թե պատերազմով` իրարից հող խլելով, այլ միջազգային պայմանագրերով…

 Վորոշ պետություններ կարող են պատերազմել և գրավել իրենց հարևան պետության հողերը, բայց եթե այդ արարքը անհիմն լինի` անընդունելի լինի` այդ հողերը կվերադարձվեն դե յուրե տիրոջը: Նույնիսկ եթե ութերորդ անգամ զինյալ պայքարով ազատագրես քո հողերը, բայց օրինական չճանաչվես` կրկին կկորցնես վերցրածտ:

Այս «փոքրիկ» ճշմարտությունները պետք է հասկանանք և ընդունենք: Այս ամենը կա և կլինի անկախ նրանից թե «խոսքը» նախիջևանի մասին է, ջավախքի թե այլ երկրամասի հեռավոր տարածքի մասին:

Օվքե՞ր պետք է «կռվեն» ջավախքի համար:

 Վերջին ժամանակաշրջանի ընթացքին որոշ իրենք իրենց քաղաքագետ համարող անձեր բարձրաձայնում են ասելով, որ ՀՀ-ն և իր քաղաքական գործիչները պարտավոր են պայքարել ջավախքի ազատագրման համար: Որոշ անձեր նույնիսկ ասում են թե` պետք է (պարտավոր է) ՀՀ-ն զինյալ պայքարով <<վերցնի>> Ջավաղքը և նույնիսկ Ծալկան:

 Մասնագիտական տեսանկյունը ապացուցում է, որ սրանք ուղղակի ափսուրդ մտքեր են: այս կոչերին կարող են համաձայնվել միայն չինֆորմացված (տգետ) անձերը:

Ոչմի «գիտակից» երևանցի, վանաձորցի, գյումրեցի կամ եղեգնաձորցի զենք չի վերցնի և (վազելով) չի հասնի ու հարցակվի Վրաստանի վրա: Նման բան չի լինի` քանի դեռ հենց իրենք` ջավախքի հայերը <<իրար չգան>>:

 Ներկա վիճակում` բազմաթիվ վրացահայեր` Թիվլիսի հայության մեկ երրորդը, գտնվում է իր բնակավայրից դուրս` մեկնում են արտագնա աշխատանքի: Շատ մարդիկ վրացական ճնշումների պատճառով (փախել են և) իրենց բնակավայրից դուրս են փող աշխատելու հնար գտնում:
Մարդիկ օրվա «հացի փողի» խնդիրն են լուծում:

 Այս պայմաններում ապրող (ավելի ստույգ գոյատևող) անձը ի՞նչպես է կարող վեհ ազգայնական գաղափարներ տարածել, պայքարել, կամ էլ լծվել գիտական աշխատություն անելու գործին:

Արդյոք հնարավոր է՞, որ տան «աշխատող ձեռքերը» թողնեն իրենց անելիքը և զենք բռնած դուրս գան կռվի:

 Դոգմա է` ամենաքիչը պատերազմ են «ուզում» և կռվելու ամենաքիչ ունակությունները ունեն աշխարհի ամենահարուստ` ամենաապահովված մարդիկ և ամենաճնշվածները` աղքատները: Հարուստ խավերը` օրինակ ամերիկայի կապիտալիստները` պատերազմ չեն ուզում` քանիոր ապահովված մարդիկ սկսում են մտածել հաճույքների մասին, մտածում են բիզնեսների մասին, կռվելու ֆիզիկական կարողություններ էլ չունեն և չեն ցանկանում կորցնել ձեռք բերածը: Իսկ ճնշված` ֆինանսապես անկայուն խավերը` ինչպես օրինակ վրացահայերը չեն ցանկանա և չեն կարող պայքարել` քանիոր հենց իրենց կարգավիճակը` ճնշած և սահմանափակված լինելն արդեն սահմանափակում է նաև իրենց պայքարելու կարողությունը և ցանկությունը: Ճնշված խավը նույնպես չի ցանկանում կորցնել իր «ունեցվածքը», որովհետև դա է իր հացի խնթրի լուծումը` գոյատևման հնարավորությունը…


Թիֆլիսի հայերի կարգավիճակը

 Այս օրվա Ջավախքը նման է սովետական ժամանակաշրջանի Ղարաբաղի կարգավիճակին, իսկ թիվլիսի հայերի կարգավիճակը նման է բաքվի և սումգաիթի հայերի կարգավիճակին: Եթե մենք հաշվի չառնելով թիֆլիզահայերին` դուրս գանք հանրահավաքների և սկսենք Ջավախք-Ջավախք բղավել (Ղարաբաղի պես), կամ եթե այսպիսի այլ բան լինի` թիվլիսում կկատարվի <<սումգաիթի>> դեպքերի պես մի բան: 


Եզրակացություն

 Ներկայիս Հայ-վրացական երկխոսության (Ավելի շուտ դրա բացակայության) և ներկայիս ջավախքի սոցիալ-քաղաքական վիճակի պայմաններում` շեշտը պետք է դնենք միայն ինտելեկտուալ պայքարի` գիտաշխատությունների և քաղաքական «գրոհների» վրա: Կարևորագույն «զենքը» լրատվության տարածումն է: Սփյուրքահայերը` ներառյալ ջավախքցիները, տեղեկատվության միջոցավ կիմանան իրենց իրավունքները և պարտականությունները, կդառնան ազգայնական և քաղաքացիական հասարակություն` հետևաբար ավելի պատրաստ կլինեն ամեն տեսակի «պայքարների» համար: Օտար ազգերը ԶԼՄ-ներով կտեղեկանան պատմական ճշմարտությունների մասին և այդ պատմական ճշմարտությունները կվերածվեն օրինական վկայությունների` դե յուրե փաստերի, որոնց շնորհիվ էլ միքանի անգամ ավելի արագ կկարողանանք վերադարձնել մեր տարածքները:

ՀԳ Ես անկախ լրագրող եմ` իմ կաիծիքն եմ գրում, ոչ մի տեղից չեմ ֆինանսավովվում: նյութերս գրում են «հենց ընենց»` հետեվաբար հարկ ե, որ չոզողներս տառասխալներիս վրա չուրախանան: 

 Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: AZERBAIJAN, Armenia, JAVAXQ, Georgia P.R.+1608 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1
0  
1 HAYKKISEBLYAN   (2012-05-10 6:59:00 PM) [Материал]
8888888
tongue

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan