ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 5:23:40 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 11 » Հոկտեմբերի 10-ը 1-ին անգամ ողջ աշխարհում նշվում է որպես Աղջիկների օր
10:40:05 PM
Հոկտեմբերի 10-ը 1-ին անգամ ողջ աշխարհում նշվում է որպես Աղջիկների օր
Օրվա մասին քչերը գիտեն

Երիտասարդների մեծամասնությունն անտեղյակ է, քանի որ օրն աշխարհում առաջին անգամ է նշվելու եւ լայն տարածում չի ստացել: 
Հոկտեմբերի 11-ին առաջին անգամ ողջ աշխարհում տոնվում է աղջիկների միջազգային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել խտրականության վրա, որին ենթարկվում են աղջիկները: 

Հարցման մասնակից երիտասարդ տղաների պնդմամբ՝ հայ աղջիկները երբեւէ խտրականություն զգալ չեն կարող.«Եթե համեմատենք Աֆղանստանի հետ կամ որեւէ մուսուլմանական երկրի, ապա մեզ մոտ աղջիկների իրավունքները որոշակի առումով պաշտպանված են: Թող շարունակեն կրթվել, զարգանալ եւ սիրված ու գնահատված մայրեր դառնան»,-ասում է 25-ամյա Հայկ Կարապետյանը: Մինչդեռ աղջիկների հավաստմամբ խտրականություն այնուամենայնիվ կա, որն իրեն զգացնել է տալիս անգամ ընտանիքում. «Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ ծնողներս ինձ արգելել են այս կամ այն բանն անել, կամ ինչ -որ տեղ գնալ, այնինչ եղբայրս նման խնդիրների առջեւ երբեւէ չի կանգնել: Եվ երբ հարցնում ես, թե ինչու, պատասխանում են, որ նա տղա է եւ իրեն կարելի է, որն ինձ համար ընդունելի չէ»,-ասում է 21-ամյա Նարինե Պետրոսյանը: Նարինեն «երդվել է,» որ եթե տղա եւ աղջիկ ունենա, նրանց հավասար իրավունքներ է տալու: 

Ինչպես տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից՛ 2012 թվականի համար ընտրվել է վաղ ամուսնությունների թեման: Զարգացող երկրներում 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառը վաղ հղիությունն է: Վաղ ամուսնությունները կանխելու ճանապարհներից մեկը, ըստ ՄԱԿ փորձագետների, աղջիկների համար կրթության ապահովումն է: Հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 3-րդ աղջիկ զրկված է կրթության հնարավորությունից: 

Քրիստինա Միրզոյան


ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+981 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan