Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 15 շ., բն. 16 հասցեի բնակչուհի, 3 աղջկա մայր Կարինե Ավետյանն իր խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է մամուլում, նաև՝ դիմել պատկան մարմիններին և դատական ատյաններին:
Կ. Ավետյանը Shamshyan.com-ին հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին հարկադիր կատարածուները դատարանի որոշման հիման վրա նրան և երեխաներին պետք է դուրս հանեն տանից: