ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 7:24:24 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 24 » Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից ոչ մեկը չունի հայկական ծագում, դրանք ստեղծվել եւ ֆինանսավորվում են արտասահմանից
8:26:13 PM
Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից ոչ մեկը չունի հայկական ծագում, դրանք ստեղծվել եւ ֆինանսավորվում են արտասահմանից
«Կյանքի Խոսքը» 10 տարում 5000 քարոզիչ է պատրաստել» 

«Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից ոչ մեկը չունի հայկական ծագում, դրանք ստեղծվել եւ ֆինանսավորվում են արտասահմանից: Մեր օրենսդրության մեջ աղանդ բառի սահմանումը չկա, սակայն Առաքելական եկեղեցու դավանանքից թեկուց եւ փոքր շեղում ունեցող կառույցները համարվում են աղանդներ: Յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց խնդիրն այն է, որ փակ եվ խաբեությամբ դեպի իրենց ներքաշող աղանդները խախտում են տեղեկացված լինելու եվ ընտրելու իրավունքը»,-ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժվածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահԱլեքսանդր Ամարյանը` «Նախնյաց Հետքերով» մշակութային հ/կ-ի գրասենյակում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: 

Բանախոսի պնդմամբ` աղանդների դեմ պայքարի առաջին միջոցը տեղեկացվածությունն է. «Տեղեկացված մարդն է պաշտպանված: Հակառակ դեպքում աղանադավորների հետ բանավիճել պետք չէ, քանի որ նրանք լավ են տիրապետում Աստվածաշնչին եւ համարները մատնանշելով` համոզում մարդկանց: Բայց տվյալ աղանդի գաղափարախոսությունը եւ Աստվածաշունչը լավ իմանալով` կարելի է ցույց տալ տարբերությունները, օրինակ` Եհովայի վկաների Աստվածաշնչում 6000-ից ավելի տարբերություն կա»: Ամարյանը փաստեց, որ բարեգործական ծրագրերի անվան տակ քայքայիչ կրոնական կառույցները զբաղվում են փողերի լվացմամբ, իսկ ցանցային մարքեթինգի 80 տոկոսը ֆինանսավորվում է աղանդների կողմից` «Վիժն», «Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ», «Մերի Քեյ»: 

Ալեքսանդր Ամարյանի խոսքով` մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի իր հավատքի համար. «Դա միայն հոգեւորականների եւ եկեղեցու գործը չէ: «Կյանքի Խոսքը» 10 տարում 5000 քարոզիչ է պատրաստել»: 



Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 
aravot.am 
ՀՈՒՆԻՍ 22, 2012 00:45

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+891 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan