ՀԱՅԱՍՏԱՆ` ԵՐԵՎԱՆԻՑ ԲԱՑԻ
Եթե երևանյան բնակչության համար ժամը 20 – ից հետո կյանքը նոր է սկսվում, ապա մարզերում այն ազդարարում է օրվա ավարտը. բոլորն անցնում են իրենց տներով ու ոչինչ չի մնում հեռուստացույց դիտելուց բացի : Պատճառը մեկն է. չկան ոչ ժամանցի վայրեր, ոչ էլ ուրիշ հետաքրքրություններ: 18- ամյա Սոնան Աշտարակ քաղաքից է. Արագածոտնի մարզկենտրոնն այնքան էլ հեռու չէ Երևանից, բայց տառբերությունն ակնհայտ է: <<Երեկոյան ժամերին մեր փողոցներով քայլելն ուղղակի սարսափ ֆիլմ է հիշեցնում, քաղաքին մի փոքր տեսք են տալիս հրապարակի միայն մեկ -երկու խղճուկ լույսերը >>: 19- ամյա ուսանողուհի Մետաքսյան բնակվում է Արարատի մարզում. <<մեզ մոտ չկա ոչ մի գեղեցիկ այգի, այնպիսի մի վայր, որտեղ երիտասարդն իրեն իրոք այդպիսին կզգա. արդեն ժամանակն է , որ մարդիկ դադարեն Հայաստանը պատկերացնել միայն Երևանով>>,- նշում է Մետաքսյան: Ամենավատ բանը ,որ կարող է կոտրել մարդուն ձանձրույթն է , իսկ այդ վտանգի տակ է մարզերի երիտասարդության մեծ մասը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ոչ բոլորն ունեն Երևանում սովորելու, տրանսպորտի գումար վճարելու հնարավորություն: Այս խնդրի լուծման ուղիներ թերևս կան, միայն թե փոփոխությունները չեն նկատվում, արդյունքում ավելանում է հիասթափությունը. մեր մայրաքաղաքն օրեցօր գեղեցկանում է, եվրաֆիկացվում` ավելի ու ավելի հակադրվելով մարզային կյանի գորշությանն ու միապաղաղությանը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Նելլի Մովսիսյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|