Ինժեներ-տեխնոլոգը խոսում է ժարգոնով…
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը, «Սթեյջ 7» ստուդիայի տնօրեն Տիգրան Նալչաջյանը, գրող Սերգեյ Գալոյանը խոսեցին հեռուստասերիալներում դերասանների խաղի որակի և դրսևորվող անորակ խաղն ավելի որակյալ դարձնելու ճանապարհների ու հնարավոր լուծումների մասին:
Բանախոսները նշեցին, որ ՀՀ եթերից հնչող խոսքն իրեն չի արդարացնում և չի համապատասխանում իրականությանը: «Հերի’ք եղավ պնդուկ Սերոժին ցույց տան»,-նշեց գրեղ Սերգեյ Գալոյանը` վստահեցնելով, որ սերիալներից երևացող «գողականներն» իրականում այդպիսին չեն: «Որպես գողական ներկայացվողներն իրականում խուժաններ են»,-նշեց բանախոսը` հավելելով, որ պետք չէ սխալ պետկերացումներ ստեղծել և քարոզել: Ի հավելումն` դերասան Տիգրան Ներսիսյանը նշեց, որ ոչ միայն գողական բնագավառի մարդկանց և խոսելաոճին է վերաբերում դա, այլև այլ բնագավառներին:
 «Ոստիկանները և լուրջ բժիշները զարմանում են, քանի որ սերիալներում դերասանների խոսելաոճը, արտահայտչաձևերը և պահվածքը չի համապատասխանում իրականությանը։ «Նաև բժշկի արտահայտությունները, թե բժիշկը ոնց է շփվում հիվանդի հետ: Դա էլ է ոլորտ»,- նշեց բանախոսը ` ահազանգելով, որևէ դեր խաղալուց չի կարելի աղավաղել իրականությունը և ամեն ինչ ներկայացնել գորշ գույներով. «Ինժեներ-տեխնոլոգը խոսում է ժարգոնով…: Դու կյանքը աղավաղում ես, դու կյանքը տձևացնում ես»:
Բանախոսները վստահեցնում են` այսօր առավել քան երբևէ պետք է ուշադրություն հատկացնել հեռուստատեսային խմբագիրների աշխատանքին, որպեսզի այդ ամենը համակարգվի և մաքրվի:
«Պետք չէ ծայրահեղական հասկանալ»,- նշեց Տիգրան Ներսիսյանը մանրամասնելով, որ հաճախ կարծում են թե պահանջն այն է որ Սովետական գրաքննությունը վերադառնա: Հայ արվեստագետների պահանջն այն է, որ մեր խոսքը չխառնվի ժարգոնին և հայհոյանքներին:
«Ամերիկայում կինն ու ամուսինը վիճում են ու հայհոյում են` նույն հայհոյանքներով հավասար»,- մեջբերեց բանախոսը հիշեցնելով հոլիվուդյան ֆիլմերը և շեշտելով, որ ամերիկյան իրականության մեջ դա միգուցե սովորական է, բայց մեզ մոտ դա հարիր չէ և պետք չէ:
Հայկ Կիսեբլյան
|