Ինքներս մեզ վրա ձեռք բարձրացնելով՝ աններելի մեղք ենք գործում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում «Մանանա» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ինքնասպանություն. մահացու մեղք, թե փրկության միջոց» թեմայով քննարկում: Երիտասարդների հետ զրույցը վարեցին հոգեբան Մարինա Սահակյանը եւ Մայր Աթոռի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը: