ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 3:25:57 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 12 » ԳԱՐԵԳԻՆ Բ.–Ի ՀՆԳՕՐՅԱ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ
8:07:59 PM
ԳԱՐԵԳԻՆ Բ.–Ի ՀՆԳՕՐՅԱ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ
ԳԱՐԵԳԻՆ Բ. «ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԱՌԻԹ ԴԱՌՆԱ` ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՌՆՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ» 

 Հնգօրյա միջեկեղեցական եւ հովվապետական այցով, Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի հրավերով Վրաստանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Փաստորեն ի վերջո կայացավ Վեհափառի բազմաթիվ անգամ հետաձգված այցը:
 Վրացական Սադախլո անցակետում մեր պատվիրակությանը դիմավորել են վրաց պատրիարքը եւ հոգեւորականները, Թբիլիսիի եւ Մառնեուլի հայ համայնքների ներկայացուցիչներ:
  Ամենայն հայոց կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմել է վրաց պատրիարքին եւ ներկա ժողովրդին. «Մենք անչափ ուրախ ենք, որ մեր մուտքը Վրաստան ողջունվում է այսպիսի ջերմությամբ վրաց եւ հայ հավատացյալների կողմից: Ձեր ժպտացող դեմքերն ու հայացքները խոսում են այն ուրախության մասին, որով դուք ընդառաջ եք ելել ձեր հայրապետներին»: Այնուհետեւ ողջունել է Իլյա Երկրորդը, բարի գալուստ մաղթել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ խոսել երկու ժողովուրդների բարեկամության մասին: Հետո պատվիրակություններն ու դիմավորողները մեկնել են Թբիլիսի, որտեղ Սուրբ Երրորդություն եկեղեցում դիմավորման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել: 

 Միմյանց ողջունելուց հետո զույգ հոգեւոր առաջնորդներն աղոթք են ուղղել առ Աստված: Ներկա հոգեւոր դասին եւ բարեպաշտ ժողովրդին այս առիթով իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ կաթողիկոսը:
  Գոհություն հայտնելով Բարձրյալինՙ հանդիպման համար, Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է. «Վրաստան ենք ուղեւորվել Ձեր հրավերով եւ Վիրահայոց թեմ հովվապետական այց կատարելու համար: Ձերդ եղբայրության հետ աղոթական օրեր պիտի ապրենքՙ հանդիպելով մեր եկեղեցիների հավատավոր զավակներին, այցելելով հայոց եւ վրաց եկեղեցիներ ու վանքեր: Պիտի քննարկենք երկուստեք մեր եկեղեցիներին հուզող հարցեր եւ խոսենք մեր համագործակցությունը զորացնելու հնարավորությունների մասին: Եկել ենք քաջալեր հոգով եւ հավատով, որ մեր հանդիպումը պիտի ամրապնդի դարերով վկայված եղբայրությունը եւ բարեկամությունը մեր ժողովուրդների եւ նոր առիթ դառնա պատասխաններ գտնելու մեր առջեւ այսօր հառնող հարցերին, հաղթահարելու մեր մտահոգություններն ու դժվարությունները` ի սեր այն մեկ եւ նույն հույսի, որին Աստված կոչեց մեզ»: 

Նյութը` azg.am –ից Տեղադրվել է` 2011-06-11 00:00:13 GMT +04:00 Մ. Խ. 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+831 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 2
0  
2 ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ   (2011-09-09 6:40:08 AM) [Материал]
8888888
երբ ԼՂ-ում քամահրանքով եւ ծաղրով էին վերաբերվում հայաստանցիներին: Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում ԼՂ զորամասերում զինծառայողների սպանություններին՝ Ե. Աբգարյանն ասաց. «Ի՞նչ է՝ ուզում են, որ պահանջ հնչի Արցախ զորակոչվող հայաստանցի զինծառայողներին կենտրոնացնել նույն զորամասերո՞ւմ, որպեսզի ՀՀ բանակը ԼՂ-ում ունենա ի՛ր զորամասերը, որոնք չեն լինի Արցախի պաշտպանական բանակի ենթակայության ներքո»:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻՆ ԲՆԱՋՆՋԵԼ ԱՆՀԱՊԱՂ .ՀԱՅ ԹԱԳ

0  
1 ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ   (2011-09-09 6:28:09 AM) [Материал]
8888888
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է

Ասում է Երջանիկ Աբգարյանը՝ հավելելով, թե բանակում հիմա զբաղված են փող աշխատելով

Ընդդիմադիր գործիչ Երջանիկ Աբգարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հարկ համարեց անդրադառնալ բանակում արդեն տեղի ունեցած սպանությունների եւ շարունակվող խոշտանգումների «շքերթին»: Հիշեցնենք, որ մեր հանրությունը դեռ չէր մարսել ԼՂ-ում տեղակայված «Եղնիկներ» զորամասում զինծառայող Աղասի Աբրահամյանի դաժանորեն կատարված սպանության փաստը, երբ երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իր հերթական մերկացումների շարքում հրապարակած հաղորդագրությունում եւս մեկ հրեշավոր փաստ մատնանշեց: Հաղորդագրության համաձայն, օգոստոսի սկզբին ԼՂ Ասկերանի զորամասում 14 ամիս ծառայող զինվոր, 20-ամյա Հովհաննես Վարդանյանին բանակում հասցրել են խելագարության, ուղարկել են հոգեբուժարան՝ 9 օր շարունակ առանց նրա ծնողներին տեղյակ պահելու, վաղաժամ զորացրել եւ անտերության են մատնել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԶԼՄ-ներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր՝ Վարդան Վարդանյանի՝ սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղորդվում է, որ հարուցված քրգործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ նախաքննություն անցկացնելու համար: Կա նաեւ խոստում՝ քրգործի մանրամասները ի հայտ կգան նախաքննության արդյունքում, եւ դրանց վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում:
Ե. Աբգարյանը բանակից ստացվող այս տեղեկությունները, մեղմ ասած, մտահոգիչ համարելուց զատ, նաեւ նկատեց, որ այնտեղ սպանությունների եւ զինվորներին բռնության, բռնաբարության ենթարկելու, ընդհանրապես՝ խեղելու դեպքերը հիմնականում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերում, եւ բռնություն կիրառողներն էլ հիմնականում սպայական եւ ենթասպայական կազմի ներկայացուցիչներն են, «որոնք սադիստական հակումներ ունեն, ու զինվորի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելը այդ հանցագործների համար ընդունված եւ նորմալ բան է»: Նա նկատեց, թե դրա պատճառները խորքային են ու գալիս են դեռ արցախյան պատերազմի տարիներից, երբ Ղարաբաղում լրջորեն բանավիճում էին, թե արցախյան ճակատում ղարաբաղցի՞, թե՞ հայաստանցի տղաներն են ավելի խիզախ կամ ավելի լավ կռվում, երբ ԼՂ-ում քամահրանքով եւ ծաղրով էին վերաբերվում հայաստանցիներին: Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում ԼՂ զորամասերում զինծառայողների սպանություններին՝ Ե. Աբգարյանն ասաց. «Ի՞նչ է՝ ուզում են, որ պահանջ հնչի Արցախ զորակոչվող հայաստանցի զինծառայողներին կենտրոնացնել նույն զորամասերո՞ւմ, որպեսզի ՀՀ բանակը ԼՂ-ում ունենա ի՛ր զորամասերը, որոնք չեն լինի Արցախի պաշտպանական բանակի ենթակայության ներքո»:
Մեր հարցին, թե՝ արդյոք իր այդ հռետորական հարցադրումը հավելյալ տարբերակում չի՞ մտցնում հայաստանցի-ղարաբաղցի հարաբերություններում, եւ ինքը չի՞ կարծում, որ դա կարող է դիտարկվել որպես հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու փորձ, Աբգարյանն այսպես արձագանքեց. «Շատ կներեք, ինձ համար փաստն ավելի կարեւոր է, քան այդ դիտարկողները. ուզում է դա ղարաբաղցի լինի, ուզում է՝ հայաստանցի: Ես փաստն եմ արձանագրում: Սպանություններ են տեղի ունենում, ի՞նչ է՝ մենք թողնելու ենք, որ դրանք շարունակվե՞ն: Չե՞նք տեսնում, թե ինչ խայտառակություն է կատարվում բանակում, եւ ոչ ոք ոչինչ չի անում դա կանխելու, պատժելու համար: Այդ հոգեբանությամբ բանակ չեն գնում, կռիվ չեն գնում: Կռվի ժամանակ ամեն մեկը պիտի զգա, որ իր կողքինն իրեն պաշտպանելու է: Մենք ինչպե՞ս կարող ենք դա արհամարհել եւ մտածել, թե սա այսպես կմտածի, նա՝ այնպես: Մտածում են՝ թո՛ղ մտածեն: Եթե չեն ուզում, որ այդպես լինի, թող բարի լինեն՝ այդ երեւույթն արմատախիլ անել: Ես չեմ տեսնում նման քայլեր, փաստերով չեմ տեսնում»:
Ե. Աբգարյանի համոզմամբ, պատերազմն ամեն օր կարող է թակել մեր դուռը, ու առավել եւս այդ պարագայում խստագույն միջոցներ է պետք ձեռնարկել բանակում բռնությունները կասեցնելու եւ կարգուկանոն հաստատելու համար: Հարցրինք՝ իսկ բանակում այդքան հե՞շտ է կարգուկանոն հաստատելը, որ չի արվում: «Այո, հեշտ է: Եթե ամեն օր բանակում սպանությունների մասին տեղեկություններ են ստացվում, նշանակում է՝ բանակ չկա, անտերություն է»,- ասաց Աբգարյանը՝ հավելելով, թե այսօր բանակի հրամանատարությունը խրախուսում եւ հովանավորում է այն զինվորականներին, որոնք «գողական» օրենքներով են առաջնորդվում, անբարոյականները պաշտոնեական առաջխաղացում են ունենում, հրամանատարությունն իրեն վստահելի մարդիկ է տեղերում հրամանատարների նշանակում. «Փող են աշխատում, ու արդյունքում՝ բանակում ամենաթողություն է տիրում, այնտեղ իրար են ուտում: Կարո՞ղ եք ասել՝ որեւէ գումարտակի հրամանատար պաշտոնից ազատվել եւ պատասխանատվության ենթարկվե՞լ է իր աշխատանքին անփութորեն վերաբերվելու համար»:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ-ԳԱՀԻՆ ՇԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՌԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ԲՆԱՋՆՋՄԱՆ.ԳԱԳԻԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan