Երեխաների ճանապարհը` քայքայիչ կազմակերպությունների քարոզներից մաքրելու պահանջի ակցիան շարունակվում է:
Երևան քազաքում` ՄԻԻՎ (մարդու ինքնաքայքայման և ինքնավոչնչացման վարակաիր) սատանիստական, էմոյական և նմանատիպ այլ խմբավորումների գլխավոր հավաքատեղիներից է մանկական երկաթուղի տանող գետնանցումը: Կիսավեր և կեղտոտ թունելի պատերը ամբողջովին ողողված են հայհոյանքներով, կորստական` հոգեորսական մտքերով և պատկերներով:
Մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք եին կազմակերպել և համակիրներ են հավաքել այդ գետնանցումը վերանորոգելու` մաքրելու և այնտեղ հսկողություն սահմանելու պահանջով ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմելու համար: 4231 ստորագրություններով դիմումը նոյեմբերի 4-ին ուղարկվել է քաղաքապետարան` ցայսօր գրավոր պատասխան չի ստացվել:
Երիտասարդները պատրաստվում են դիմել նաև վերոնշյալ մյուս այրերին: Եթե ՀՀ-ում ոչինչ չստացվի` մենք կդիմենք սփյուռքին և միջազգային բարեգործական կազմակերպությունների, - ասում են նրանք:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|