Ապոկալիպտիկ մտքեր վերլուծելիս` առաջնահերթ պետք է պարզել, թե ի՞նչ կազմակերպություն է կանգնած այդ հայտարարությունների հետևում:
Այսպիսի հայտարարություններ` մեծամասամբ տարածում են աղանդավորական` քայքայիչ կրոնական կառույցները: Փորձագետները աղանդների մեջ նույնիսկ առանձին ապոկալիպտիկ կազմակերպությունների <<ցուցակ>> են ստեղծել: Այս կազմակերպությունները տարբեր են` հաճախ իրար թշնամի: Նրանց նշած <<ժամկետները>> տարբեր են և տարբեր <<հաշվարկների>> արդյունքներ են, նպատակը` մեկն է: Քայքայիչ կրոնները` աշխարհի մոտ վախճանների մասին քարոզելով փորձում են մեծ խուճապ և հետաքրքրություն ստեղծել, իսկ հետո առաջարկում են անհապաղ ապաշխարելու իրենց մեթոդները և անձերի են ներքաշում իրենց կառույց…
Ապոկալիպտիկ մտքերով հայտնի են նաև գիտնականների, բժիշկների և զինվորականների ելույթներ: Այսպիսի ելույթների պատվիրատուները նույնպես մեծամասամբ աղանդներն են:
Գիտնականները` ավելի խելացի մարդիկ լինելով` ոչ թե աշխարհի կործանում են կանխատեսում` այլ վարկածներ են առաջադրում փոխարենը մի քիչ <<վերաբերմունք>> ստանալու համար: Այսպիսով, ոմանք մեծ գումարներ են ստանում <<ուսումնասիրությունների>> համար:
Բժիշկները` աշխարհի վախճաններ են կանխատելում համաճարակների, վիրուսների տեսքով: Սա լիովին աբսուրդ <<ծիծաղելի կատեգորիա>> է: Սկզբում` բժիշկները նորանոր վիրուսներ, բակտերիաներ և հիվանդություններ են <<հայտնաբերում>>: <<Համաճարակներ>> են բռնկվում, իսկ ավելի ուշ բժիշկները հայտնաբերում են թանկարժեք <<անտիվիրուսը>> և լավ գներով վաճառում են:
ՈՒշագրավ է, որ <<նոր հիվանդությունները>> նախկինում երբեք չեն հանդիպել` նշանակում է, որ նոր <<վիրուսները>> կամ տիեզերքից են եկել այստեղ` կամ էլ հենց նույն բժիշկներն են <<կամա թե ակամա>> նպաստել նրանց առաջացմանը` մուտացիային:
Զինվորականները` գործում են տեղեկատվական պատերազմի` տեղեկատվական տերրորի կանոններով: Նրանք վախեցնում են իրենց իսկ երկրին` մոտ աղետի, կամ պատերազմի մասին սարսափազդու քարոզներով: Նրանք մեծ իրարանցումներ են ստեղծում և այդ ամենի ներքո այլ ռազմաքաղաքական քայլեր են առաջ տանում` բյուջեներից մեծ փողեր են ստանում, բարձրացնում են հարկերը, կամ էլ անպետք զինամթերքի համար շատ մեծ պահանջարկ են ստեղծում և պատվերներ են ստանում:
Բոլոր դեպքերում էլ` այս բնույթի <<հանրահայտ կանխատեսումները>> գեր տերությունների տեղեկատվական պատերազմների հնարքներ են` մարդկանց ահ ու սարսափի միջոցով զոմբիացնելու փորձեր:
Առանց հեղինակի թույլտվության, մասնակի, կամ ամբողջական արտատպություն անելն արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
|