ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 5:37:19 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 7 » «ԵՀՈՎԱՅԱԿԱՆ» ԿԻՆԸ ԽԵՂԴԵԼ Է ԻՐ ԵՐԿՈՒ ՏՂԱՆԵՐԻՆ
1:20:21 PM
«ԵՀՈՎԱՅԱԿԱՆ» ԿԻՆԸ ԽԵՂԴԵԼ Է ԻՐ ԵՐԿՈՒ ՏՂԱՆԵՐԻՆ
Արարատի բնակիչները խոսել են. Երեխաներին սպանած կինը «Եհովայի վկաներ» աղանդի անդամ է 

 Արարատ քաղաքում իր երկու երեխաներին խեղդելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանը և նրա ամուսինը Գավառի մանկատան սաներ են եղել և պետության կողմից բնակարան ստանալուց հետո տեղափոխվել են Արարատ ու բնակվել այնտեղ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դեպքի մասին ներկայացնելով մանրամասներ, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ասաց, որ դաժանությունը կատարելիս կինը Աստվածաշունչը բացել է այն էջի վրա, որտեղ նշվում է, որ Քրիստոսի գալստյան օրը շուտով կմոտենա: «Այդ կինը խախտված է եղել», -հավելեց Բաբայանը` նշելով, որ նրանց սոցիալական պայմանները բավարար են եղել: 

 Արարատի բնակիչներն էլ իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ երեխաներին սպանած կինը «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամ է եղել, ամուսնալուծվել է: Նրանց խոսքով, երեխաները նախ ամուսնու մոտ են եղել և հետո դատարանի միջոցով ինքն է սկսել խնամել 6 և 4 տարեկան որդիներին: «Երեխեքին խեղդել ա ու հարևանի դուռը ծեծել ասել ա` երեխեքին խեղդեցի, ես գնում եմ», -պատմեցին բնակիչները: 

 Նրանք նաև սահմռկեցուցիչ դրվագներ պատմեցին. «Ասում են երեխեքին կախել ա պարանով, հետո հանել պարանից և պառկացրել անկողնում»: 

 Մեր դիտարկմանը, թե քաղաքում փաստորեն ապրում է հոգեկան շեղումներ ունեցող կին, որը ստացվում է` վերահսկողությունից դուրս է գտնվել, Բաբայանը պատասխանեց. «Փաստորեն, մինչև հիմա երբեք չի զգացվել նրա մոտ հոգեկան խանգարման դրսևորումներ»: 

 Այսօր առավոտյան ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն ոստիկանության Արարատի բաժնում երեկ երեկոյան մի կի կին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարևանը և հայտնել, որ կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել է: 

 Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: 

 Ռ. Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը, սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին: 

 Ըստ աղբյուրի, Ռոզա Ալոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: 

Նյութը ըստ Panorama.am –ի 13:37 07/09/2011
 

  Հ.Գ. 
 Այսքանից հետո չեմ զարմանա` եթե «եհովայի վկաները» հերքեն իրենց կապը այս կնոջ և այս ընտանիքի հետ: Գրեքե միշտ այդպես է լինում երբ որ մի «եհովայական» ինքնասպանություն է անում կամ էլ սպանություններ` այդ կառույցը հետ է կանգնում իր անդամներին տեր կանգնելու գործից: 

 
  Հիշեցնեմ, որ այս օրերին «եհովայի վկաներ» կառույցի հետ կապված դատավարություն է ընթանում: 
 Սեպտեմբերի 9–ին ընթանալու է շատ կարևոր մի դատավարություն, որտեղ ուսումնասիրվելու է Տեր Եսայի քահանա Արթենյանի հայցը ընդդեմ հոգևորս «եհովայի վկայի»: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր անդամները կարող են միանալ իրենց համակիրներին և միասին հետևել դատի ընթացքին: Նրանք հանդիպելու են Մալաթիայի թաղախետարանի դիմացի կանգառում, ժամը 9:30–ին: 

 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: եհովա, դատ, ԱՂԱՆԴ P.R.+925 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1
0  
1 ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ   (2011-09-09 6:06:29 AM) [Материал]
8888888
CCCP

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan