ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԻ ՀԵՏ…
-Բարև, ո՞նց ես… -Լավ եմ… -Լսիր, արդեն մեկ ամիս է, ինչ մենք շփվում ենք, և ծնողներս քեզ այսօր հրավիրում են մեր տուն` Սուրբ Ծնունդը մեզ հետ նշելու: -Ես չեմ գա ձեր տուն: Ինչ սուրբ ծնունդ…Ես հեթանոս չեմ… Լռություն…Մի պահ` զարմանք, հետո նորից լռություն…Տարօրինակ է, չէ՞… Այո, եթե չգիտես, որ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները Քրիստոսի ծննդի արարողությունը համարում են հեթանոսական ծիսակատարություն: Նման անհեթեթ մոտեցումն առաջնահերթ խոսում է աղանդավոր երիտասարդների մտքի սնանկության մասին:
Ինչու՞ պետք է մեր երիտասարդներն իրենց կենցաղը ձևավորեն նմանատիպ «գիտական» մոտեցումների համաձայն: Հակասական երևույթներ, որոնց դավանում են մեր ապագա հայրերը` հաշվի չառնելով, որ կանգնած են մոլորության ճանապարհին: Իսկ կյա՞նքը… Իսկ մե՞նք… չէ՞ որ մեզանից շատերն անգիտակցաբար թույլ են տվել աղանդավոր տղաներին կործանել մեր զգացմունքները` լսելով մի երկու սառը ու անտարբեր արտահայտություն` «ԻՆչ սուրբ ծնունդ» կամ «Ես չեմ շնորհավորում ծննդյանդ օրը, դա նույնպես հեթանոս սովորություն է»… Զարմանք, հիասթափություն, մոլորություն մոլորության հետևից…Իսկ հետո՞:
Հետո նրանք դիպուկ քայլերով և հեշտությամբ կարողանում են միամիտ ու անտեղյակ աղջիկներին ներգրավվել իրենց շարքերը` «համոզիչ» մեկնաբանություններով և բարեկեցիկ կյանքի խոստումներով:
Ըստ այս համառ երիտասարդների` միակ ճշմարիտն իրենք են, իսկ մնացածը մոլորության մեջ են. ծայրահեղ մեծամտություն, ըստ որի` իրենք «գիտեն» ցանկա-ցած հարցի պատասխանը, «հասկանում» են աստվածաբանության բազմաբարդ հարցերը, իսկ մնացածով չեն հետաքրքրվում: Իրենց համարում են «բացառիկ», «ընտրյալ» և իրենց են վերագրում աշխարհը փրկելու «առաքելությունը»: Եթե փերձես իրականացնել մտավոր ընդունակության որևէ դրսևորում, կմերժվես և կանտեսվես: 17-ամյա Անին գանգատվում է. «Մենք երեք ամիս է, ինչ ընկերացել էինք; Նրան հանդիպեցի մեր բակում: Նոր բնակիչ էր` մոր հետ: Ամեն անգամ ինձ համոզում էր դպրոց չգնալ, որ չփչանամ… ԻՆչ-որ անհասկանալի բաներ էր պատմում: Ասում էր, թե ես հոգի չունեմ: Չպետք է սովորեմ, որ կատարեմ Եհովայի կամքը և հասկանամ Սուրբ գիրքը»… «Սուրբ գիրք»…Այդպես են կոչում, բայց իրականում Սուրբ Գրքից դեն են նետում յուրաքանչյուր գաղափար ու մարդկանց պիտակավորում որպես սատանայի կամա-կատարներ… Այսպես` աղանդավորների գործունեությունը սկսվում է դպրոցներից և բուհերից. չէ՞ որ հեշտ է անտեղյակ ու այդ հարցում ծնողների բավարար ուշադրությանը չարժա-նացած երեխաների գլուխները լցնել Հիսուսի մասին հորինված պատմություններով ու աշխարհի մոտալուտ, բայց չգիտես ինչու` ամեն անգամ հետաձգվող կործանման մասին կեղծ համոզմունքներով: Զգուշանա՞նք…Մերժե՞ք փողոցում ճանապարհներդ կտրող, «բարեկրթության» տակ ծպտված կնոջ և կողքին հնազանդ քայլող տղայի, կամ տատիկների` թերթիկներ նվիրելու առաջարկը: Մերժե՞ք նրանց` Ձեր տուն մտնելու անկոչ և կասկածելի այցը, որը ենթադրում է Սուրբ Հոգու մասին դատարկա-բանությունների առաջադրումներ և ինչ-որ հավաքների, ժողովների մասնակցելու հրավերներ…
Աղանդավոր երիտասարդ` մոլորյալ հոգի, որ հրաժարվում է զենք վերցնել ու մերժում է ընտանիքների բազմազավակությունը: Միթե՞ սրան են արժանի հայ աղջիկ-ները… Ապագա մայրերն իրենց իսկ գիտակցությամբ չպետք է ընկնեն քայքայիչ աղանդների կործանիչ հորձանուտը…
Աղանդավորները չունեն հավատք հասկացությունը: Այն փոխարինել են գիտությունով, որը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ի Բրուկլինյան հրահանգներին ենթարկվելը: Նրանք չունեն եկեղեցի հասկացությունը: Դա նրանց ժողովն է, որտեղ «ընտրյալ առաջնորդը» հայտնումէ «երկնային կամքը»: Այն իբր թե լույս է բերում մեր հոգիներին, մինչդեռ աղանդավորները զբաղվում են հոգեպաշտությամբ և սատանայա-պաշտությամբ` դրդելով մարդկանց ինքնասպանության… Նրանք մթագնեցնում են մեր ուղեղը կեղծ գիտելիքներով և խանգարում յուրացնել Սուրբ Գրքի հավատը: Նրանց ձեռքում կործանված անհատը կազմում է հասարա-կության կորիզը` ընտանիքը, և աստիճանաբար քանդվում է պետության հիմքը` հասարակությունը…
ՈՒրեմն` ինչու՞ կուրորեն ենթարկվենք կեղծ մարգարեներին, ինչու՞ մոլորվենք քայքայիչ աղանդների դատարկ քարոզչությամբ, երբ կարելի է հասնել հոգևոր ու բանական ճշմարիտ քաղաքակրթության` առանց ազգակործան աղանդների գործունեության… ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ…
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|