ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 11:15:07 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 2 » «Արարատի» ուխտավորների վերջին օրը Երուսաղեմում: Վերադարձ
10:49:22 PM
«Արարատի» ուխտավորների վերջին օրը Երուսաղեմում: Վերադարձ
Հոգևոր փոփոխությունը առկա էր յուրաքանչյուրի մոտ 

Մայիսի 18-ին վաղ առավոտյան ուխտովոր հայորդիները ճանապարհվեցին Նազարեթ՝ Ս. Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիներ, Կաննայի Հրաշքի եկեղեցի: Կափառնայում տեղի ունեցավ ճաշի արարողության: Որից հետո խումբը առիթ ունեցավ Գալիլայի լճակով նավարկելու: Նավարկությունը բացառիկ էր նրանով որ Հայաստանի հիմնի հնչողության ներքո կայմին բարձացվեց հայկական եռագույնը: Բոլոր ուխտավորները հոտընկայս ու հուզմունքով հոգևոր հայրենիքում զգացին նաև ֆիզիկական հայրենիքի շունչն ու ներկայությունը: Ախոթքին զուգահեռ նավի վրա եղան նաև երգի ու պարի ուրախ պահեր: 

Ուխտայցի վերջին օրը` մայիսի 19-ին, Ս. Յակոբյանց Մայրավանքում ուխտավորները մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: 
Պատարագիչն էր Արժ. Տ. Հակոբ քհն. Խաչատրյանը, իսկ դպրաց բաժնի երգեցողությունը կատարեց Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը: 
Ս. Պատարագի ընթացքում ուխտավորներն արժանացան Ս. Հաղորդության Խորհրդին: Ս. Պատարագից հետո կատարվեց հատուկ հոգու և մարմնի բժշկության կարգ: 
Այնուհետև ուխտավորները եղան Ս. Հրեշտակապետաց վանքում, Այնտեղ նրանց ցույց տրվեց Ս. Ձիթենու ծառը, որի պտուղները հրաշագործ զորություն ունեն: 
Հայր Տիրանը ուխտավորներին պատմեց, թե ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, որին չարչարանքների ժամանակ կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է և դարձել պտղատու: 

Վերջին շրջանում հոգևորականները նշում են մոտ 200 դեպք, երբ պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել: 
Ուխտավորների հոգևոր առաջնորդները հանդիպում են ունեցել Երուսաղեմի Ս. Հակոբյանց Միաբանության Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին: 
Երեկոյան Հոգշ. Տ. Թեոդորոս վրդ. Զաքարյանը ուխտավորներին հանձնեց ուխտավորի վկայականները: 

Վերջին օրը արդեն մտերմացած ու բարեկամացած բոլոր ուղություններից գտնվող հայերը մեկ ընտանիքի նման հավաքվեցին հյուրանոցի նախասրահում: Բոլորի զգացողությունները ուղղակի անբացատրելի էր, իսկ այն տպավորությունը որ թողել էր «Արարատ» երգչախմբի համերգը, զրույցների մշտական թեման էր, և Ռիգայի ուխտավորները ցանկություն հայտնեցին, որպեսզի երգչախմբի հաջորդ համերգը լինի իրենց համայնքում: 
Հոգևոր փոփոխությունը առկա էր յուրաքանչյուրի մոտ: Ուխտավորներից Հրանտը, որ Մինսկի քաղաքացի էր, խոստովանեց, որ ինքը Երուսաղեմ եկել է, որպես տուրիստ, բայց հետ է վերադառնում, որպես ուխտավոր, լցված հոգևոր ներդաշնակությամբ: 
«Արարատ» երգչախմբի աղջիկներն էլ, հասկացան, որ այսուհետ իրենց երգեցողությունը այլ հոգևոր դաշտում է լինելու, նրանցից յուրաքանչյուրը ամեն պահ զգում էր Հարության Տաճարի ներդաշնակ միջավայրն ու աղոթքի զորությունը: 
Ուխտավորների և համայնքի վկայությամբ նախադեպը չունեցող մի երույթ էր, այս ուխտագնացությունը, որովհետև իր մեջ ներառում էր նաև համերգային ծրագրիր, որը վստահաբար թողեց մի անմոռանալի հետք, Հայ Երուսաղեմի պատմության մեջ: 

Թող որ ի կատար լինի, բոլոր ուխտավորների ուխտը, և յուրաքանչյուր քրիստոնյա առիթը ունենա Քրիստոսի Գերեզմանին աղոթելու: 
Մայիսի 20-ին ուխտավորները վերադարձան Հայաստան: 

Այս ձեռնարկը «Արարատ» հոգևոր միության ձեռնարկներից մեկն է, որ հաջողեց ու ծառայեց իր նպատակին և կունենա շարունակական բնույթ, ինչպես միությունում գործող ցանկացած ծրագիր: 



Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+702 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan