Միության ստեղծման հիմնական նպատակն էր հայ մարդուն ուսուցանել աստվածային պատգամները, Առաքելական մայր եկեղեցու ուղղափառ դավանությունը, սրբազան ավանդություններն ու Հայ եկեղեցու պատմությունը, ձևավորել բարի, ազնիվ ու առաքինի նկարագրով, հոգևոր գիտելիքներով զինված հայորդիներ: Այդ ամենը իրականացնելու ճանապարհին նրանց գործունեությունը` հասարակական կյանքը, բարեսիրական ծառայությունները ինչպես նաև ժամանցը և հանգիստը նույնպես համակարգվում և իրականացվում են Հայ Առաքելական եկեղեցու Սրբազան առաքելության շրջագծում:
Այսօր էլ միությունը ընթանում է այն նույն ճանապարհով, որը նախաձեռնել էր Վեհափառ Հայրապետը:
Թեմակալ առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այժմ «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվն է Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը:
Այօր միությունը հոգևոր մի կառույց է, որն ունի համանուն երգչախումբ, պարախումբ, լրագրողների, սրբանկարչության, համակարգչային հմտությունների, անգլերենի դասընթացներ, Էթիկայի դպրոց և բազմաթիվ այլ ձեռնարկներ` քարոզչական, սոցիալական, կրթական, մշակույթային, ինֆորմացիոն, ինչպես նաև իրականացնում է ուխտեր, խաչերթեր և արարողություններ:
Հայկ Կիսեբլյան