ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 9:06:17 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 2 » «Արարատ» հոգևոր միության ուխնտ ի երուսաղեմ. Օր 1-ին
9:20:24 PM
«Արարատ» հոգևոր միության ուխնտ ի երուսաղեմ. Օր 1-ին
Երևան-Երուսաղեմ 

«Արարատ» հոգևոր միության գործունեության արտահայտություններից մեկն էլ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 13-ից 20-ը նախաձռնած ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Երկիր` Երուսաղեմ: 

Ավետյաց երկիր մեկնեցին, «Արարատ» երգչախումբը, իրենց հոգևոր երգերով տեղի եկեղեցիներում աղոթելու, Սուրբ և Անմահ Պատարագներին դպրաց բաժինը կատարելու, ինչպես նաև համերգային ծրագրով` տեղի հայկական համայնքին ներկայանալու համար: Շողակաթ հեռուստաընկերության նկարահանող խումբը, նկարահանելու և լուսաբանելու ուխտագնացության ընթացքը, Երուսաղեմի Հայոց ժառանգությունը, ինչպես նաև տեսագրելու Տերունական վայրերում «Արարատ» երգչախմբի հոգևոր կատարումները, որոնք ներկայացվելու են հանրությանը, որպես տեսահոլովակներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պիտի մկրտվեր Հորդանան գետում և համացանցում ամենօրյա ֆոտոռեպորտաժներով պիտի ներկայացներ ուխտագնացության ընթացքը: Դիտողներն էլ, կարծես մասնակից դարձան ուխտագնացությանը: 

Նաև ուխտավորներ, որոնց թվում էին տարբեր ոլորտի և մասնագիտության անձեր՝ տնտեսագետ Ռոզա Ծառուկյան, բժշկուհի Կարինե Սարգսյան, գործարարներ Գագիկ Գրիգորյան, Խաչիկ, լրագրող Հեղինե Մարգարյան, Արարատ հոգևոր միության աշխատակազմը՝ Ծովիկ Դավթյանի գլխավորությամբ և այլ անձիք, որոնցից յուրաքանչյուրը Ավետյաց երկիր էր գնում, իր հավատքի ճանապարհին ավելի ամրանալու, ու զորանալու նպատակով: 

Հայաստանից ժամանող ուխտավորներին Սուրբ Երկրում միացան հայ ուխտավորներ Սանկտ Պետերբուրգից, Մինսկից, Ռիգայից, Կալինինգրադից, հոգևոր առանորդությամբ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի և Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի : Թեև աշխարհի տարբեր ծայրերում, սակայն մեզ բոլորիս միավորում է Հայ Առաքելական եկեղեցին ու Հաղորդության խորհուրդը: 

Մայիսի 13-ին, Հայաստանի ուխտավորները առաջնորդությամբ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի միասնաբար Հայր մեր և ճանապարհի աղոթքներով մեկնարկեցին թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարեցին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդնավակայան, մեկ ժամ անց նրանց միացան Սանտկ Պետերբուրգի և Կալինինգրադի, իսկ ավելի ուշ Ռիգայի ու Մինսկի ուխտավորները: 
Երեկոյան, հինգ ուղղություններից ժամանած ուղտավորները արդեն Երուսաղեմ Թովեր հյուրանոցում էին: 



Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+752 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan