Հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք… Սոված էի, և հաց տվեցիք… Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» միության երիտասանդները հաճախ են այցելում հատուկ դպրոցներ և մանկատներ, և աջակցում են նրանց տարբեր բնագավառներում` օգնում են դաստիարակներին, օգնում են սաներին դասապատրաստման գործում և քրիստոնեական գիտելիքներ են փոխանցում նրանց: Մայիսի 9–ին «Արարատ» միության երիտասարդները աջակից-բարերարներից մեկի ուխտը ի կատար ածելուն լծակցելով` մատաղ բաժանեցին այդօրինակ երեք հաստատությունների: Երիտասարդների առաջին խումբը ուղևորվեց Արարատի մարզ, գյուղ Նոր Խարբերդ, Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Այս մանկատունը` իրականացնում է նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող 6 տարեկանից բարձր հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամք: «Արարատ» միության անդամ և մանկատանը աջակցող երիտասարդներից Մելինե Կիրակոսյանի ուղեկցությամբ` միության մյուս անդամներն էլ ծանոթացան մանակատան հետ, տեսան սաներին, այցելեցին ճաշարան, փոխանցեցին մատաղը, իսկ վերջում գրառում կատարեցին մանկատան հուշագրքի մեջ: Միաժամանակ` «Արարատ»-ի անդամների մեկ այլ խումբ այցելեց Նուբարաշեն և մատաղ փոխանցեց Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցին: «Արարատ» միության երրորդ խումբը այցելեց Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների օժանդակ դպրոց:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
|