Սույն ամսվա 11-ին` երեքշաբթի օրը, ժամը 18:00-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Արարատ» հոգևոր միության Խոկման արարողություն, հընթացս որի «Ճշմարտությունը ձեռք բեր և այն մի վաճառիր» քարոզ-թեմայով կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Տ.Սիփան աբեղա Գևորգյանը:
Ճշմարտությունը ձեռք բեր և այն մի վաճառիր: