ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՕԳՕՍՏՈՍ » 26 »
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՊՂԾԱԿՐՈՆԸ ԽԱՉ ՎԱՌԵԼՈՒ ԶԱԶՐԵԼԻ ԾԵՍԵՐ Է ԱՆՈՒՄ. ԻՐԱՎՈՒՆՔ (Տեսանյութ)
1:29:53 AM
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՊՂԾԱԿՐՈՆԸ ԽԱՉ ՎԱՌԵԼՈՒ ԶԱԶՐԵԼԻ ԾԵՍԵՐ Է ԱՆՈՒՄ. ԻՐԱՎՈՒՆՔ (Տեսանյութ)
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՆԱԵՎ ԽԱՉ ՎԱՌԵԼՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ
«Իրավունքը» գրում է, որ խմբագրության տրամադրության տակ գտնվում են տեսանյութեր, որոնք պատմում են, թե ինչպես են «Կյանքի խոսք» աղանդի պարագլուխները զբաղվում սեւ մոգության տարբեր հնարքներով, այդ թվում` արյան, եղունգների եւ մազերի միջոցով իրականացնում մութ ծեսեր, որոնք վայել չեն որեւէ քրիստոնյայի. «Տեսանյութից երեւում է, որ նույնիսկ երգիչ Անդրեի մազերն են այդպիսի նպատակով օգտագործվել: Բայց ամենաապշեցուցիչն է այն տեսարանը, թե ինչպես «Գեթսեմանյան գիշեր» կոչվող աղանդավորական ճամբարային բանակումների ընթացքում «Կյանքի խոսքի» ներկայացուցիչները խաչ են այրում: Նրանք փայտե խաչի վրա ամրացնում են սեփական մեղքերի խոստովանություն պարունակող թղթեր, այնուհետ խաչը դարձնում հրո ճարակ: Դրանով նրանք ոչ միայն անպատվում են քրիստոնեությունը, այլ նաեւ փաստացի անարգում են արիականության խորհրդանիշը, որը գալիս է հազարամյակների խորքից, ու այնուհետ դարձել էր հենց քրիստոնեության թիվ 1 խորհրդանիշը»:
Ցավում եմ , որ նման կարևորության նյութը ներկայացնում է նման զարհուրելի ձայնով մեկը, ով կարծես ինքը ինչ-որ մոլագար աղանդի հետևորդ լինի: Արժեքավորն անարժան ձևով ներկայացնելու տխուր փորձ է սա: