ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2017-10-18 / 11:36:14 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 27 » «Ավետարանական եկեղեցին» զբաղվում է երիտասարդների սեռական դաստիարակությամբ եւ «Քյունետ» ցանցային բիզնեսով
1:56:38 AM
«Ավետարանական եկեղեցին» զբաղվում է երիտասարդների սեռական դաստիարակությամբ եւ «Քյունետ» ցանցային բիզնեսով
Ավետարանական եկեղեցին զբաղվում է երիտասարդների սեռական դաստիարակությամբ, ինչպես նաեւ բիզնեսով, ըստ որի` ՀՀ Արդարադատության նախարարությունը վարչական վարույթ է սկսել դրա հետ կապված. ՙԵկեղեցու ողջ համակարգում տարածվել է ՙՔյունետ՚ ցանցային բիզնեսը, որին անդամակցելու համար տարբեր տեսքով գումարային պարտավորություններ են առաջացել եկեղեցու բազում անդամների համար: Եկեղեցու երիտասարդական մեծ խմբերում, իգական եւ արական սեռի միաժամանակյա ներկայությամբ դիդակտիկ նյութերով իրականացվում է սեռադաստիարակություն՚: Այս մասին հայտնել է ՙՔայքայիչ պաշտանմունքից տուժածների օգնության եւ վերականգնողական՚ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: 

Ըստ վարչական վարույթի` 06.05.13թ.-ին Արագածոտնի մարզի գյուղ Արագածավանի բնակչուհի Մ. Մարտիրոսյանը ՀՀ ԱՆ աշխատակազմին հասցեագրել է գրավոր բացատրություն, որում նշել է, որ նա` հանդիսանալով Ավետարանական եկեղեցու անդամ, որպես երիտասարդ մասնակցել է 2012թ. օգոստոսին Ընկերակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարին` ՙՇողիկ՚-ում, որտեղ հրավիրել էին բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին, որպեսզի երիտասարդներին մատուցեր սեռական դաստիարակության թեմայով դասախոսություն. ՙԱնձամբ ինձանից չեն հարցրել իմ ցանկությունը, տեղեկացված չեմ եղել, եւ աղջիկ-տղա հրավիրել են դահլիճ եւ սկսել են դասախոսություն կարդալ` սլայդների գործածությամբ: Ես` որպես քրիստոնյա, դեմ եմ համընդհանուր սեռական դաստիարակության դասախոսություններին, դա վայել չէ մեզ ու մեր ազգին: Դա կարող է նաեւ խնդիրներ առաջացնել իմ ընտանիքում, իմանալով, որ մասնակցել եմ այդ դասախոսությանը՚: 
Այս տեղեկատվությունը չեն հերքել կազմակերպիչները, ավելին հաստատել են, որ եղել է նման բան, եւ, որ դասախոսության մեջ ներառված են եղել պահպանակների օգտագործման, կուսության, առաջին գիշերվա, սեռական վարակների, սեռական հարաբերությունների ժամանակ արյունահոսության մասին թեմաներ: 

Ի դեպ, վարչական մարմինը պարզել է, որ այդ ճամբարի կրթական ծրագրում բացակայում են դրանց կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ ծրագրերը, այնինչ ՙԲարեգործության մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի ՙԲարեգործական ծրագրում՚ պետք է նկարագրվեն ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, դրանք կատարողները եւ ստացողները: Այսինքն` սեռական դաստիարակություն կրթական ծրագիր-դասախոսությունը` որպես կրթական ծրագիր, նախատեսված չի եղել ծրագրով, եւ այն չէր կարող ընդգրկվել երեխաների համար սահմանված ՙմիջոցառումներ՚, ՙձեռային աշխատանք՚ կամ ՙխաղեր՚ եզրույթում: Ի դեպ, այդ միջոցառում-դասախոսությանը մասնակցել են 1981 թվականից մինչեւ 1994թ. եւ դեռեւս 18 տարին չլրացած անձինք: 

Ինչ վերաբերում է ՙՔյունետ՚ ցանցային բիզնեսին, ապա եկեղեցու ողջ համակարգում բազում ֆինանսական խնդիրներ է հասցրել անդամներին, ապա վարչական վարույթի շջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՙQNET՚-ը (նախկինում ՙQuestNet՚ եւ ՙGoldQuest՚), Չինաստանի Հանրապետության Հոնկոնգ քաղաքի օֆշորային գոտում գործող ներցանցային մարկետինգով զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը սահմանափակված եւ արգելված է մի շարք պետություններում՚: 

Իրավունք Թերթ – Հանդիպում / Երեքշաբթի, 25 Հունիս 2013 00:00 
iravunk.com 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: «Քյունետ» ցանցային բիզնես, Ավետարանական եկեղեցի, զբաղվում է երիտասարդների սեռական դա P.R.+1857 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 2
2 Արամ   (2013-09-20 9:17:41 AM)
8888888
MMM te QNET nuyn sistemna nuyn ejan sxemanerov mardkanc xapum en inch kap uni stegh hanrapetakan@? achkis du el es et qcoghneric mek@ gorcit vayis enq linum chshmartutyun grelov ))))

1 Anna   (2013-06-29 5:33:25 PM)
8888888
ejan baner eq grum , uxaki inch vor tema lini, dzer hamar kap chuni chishta suta enqan vor inch vor zibilov lcneq mardkanc gluxner@,
konkret es vstah em vor duq Qnet kazmakerputyan anun@ qcum eq inch vor petakan marminneri patverov , qani vor inqnert HHK-akan eq,
ev MMM ev Goldline finansakan burgeric vercrel eq X gumar Qneti anun@ kextotelu hamar.
ZZvum em es tipi ejan, anvorak , caxvac , anhetet u animast lratvamijocneric .
Husam makardaknert kbardzrana mi or, chnayac es dzer mot herankar chem tesnum , te ays heqiatner@ groxi te hastatoxi.
vstah em vor Armenuhin el Yehovayi vkaya dra hamar el senc anbavararvac hodvacnera mogonum ))))))))))))))

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan