ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2024-04-24 / 3:36:03 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՅԻՍ » 31 » «Խորանից» շատերն են տեղյակ. դրա դեմ դուրս եկողներին «պատահաբար» դժբախտություններ են պատուհասել. Դ. Պետրոսյան
7:44:06 PM
«Խորանից» շատերն են տեղյակ. դրա դեմ դուրս եկողներին «պատահաբար» դժբախտություններ են պատուհասել. Դ. Պետրոսյան
«Խորանին» հետեւողներն ու զոհերը 

Իսպանիայի հայերի ճակատագրով մտահոգ հայ համայնքները վերջերս բաց նամակ էին հղել ՀՀ բարձրագույն մարմիններին եւ շուրջ 60 տարբեր կազմակերպություններին՝ «Խորան» աղանդի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Նրանք դիմել են նաեւ Միացյալ երիտասարդական լիգային (ՄԵԼ): «Առավոտի» հետ զրույցում վերջինիս համանախագահ Դանիել Պետրոսյանը նշեց, որ Ավստրիայի հայ համայնքը տարբեր սոցիալական կայքերից տեղեկացել է «Խորանի» ղեկավարներ՝ տեր եւ տիկին Հրաչյա եւ Գայանե Խաչատրյանների գործունեության մասին եւ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հովիվ տեր Անդրեաս Իսախանյանի գլխավորությամբ հանդես եկել բաց նամակով՝ ի զորակցություն ՄԵԼ-ի պայքարի. «Իսպանիայի հայ համայնքին է սատարել նաեւ Չեխիայի հայ համայնքը: «Խորանից» շատերն են տեղյակ. դրա դեմ դուրս եկողներին «պատահաբար» դժբախտություններ են պատուհասել»,- հայտնեց Դ. Պետրոսյանը: Ըստ ՄԵԼ-ի տրամադրած տեղեկատվության՝ Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ Հրաչյա Խաչատրյանն իր աղանդի մեջ է ներքաշել Լուսինե անունով աղջկա եւ դրդել, որ վերջինս ցուցմունք տա իր իսկ ամուսնու դեմ՝ նրան մեղադրելով բռնության մեջ: Սակայն իրական պատճառը եղել է ամուսնու՝ կնոջն աղանդից հեռացնելու զուր ջանքերը: Արդյունքում ամուսինները բաժանվել են, իսկ ամուսինը՝ Ժորան, դեռ գտնվում է ազատազրկման մեջ: 

Նամակում նաեւ ասվում է, որ Հ. Խաչատրյանը պատվազրկել է Լիլիթ անունով մի աղջկա, հետո, փորձելով խնդիրը հարթել, նրան ամուսնացրել է «Խորանի» անդամներից մեկի՝ Սաշայի հետ: Դեպքի մասին իմացել են Սաշայի ծնողները եւ երիտասարդին մի կերպ «պոկել» «Խորանից»՝ տանելով Գերմանիա: 
ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայումս Կուլլերայում բնակվում է «Խորանի» զոհերից Սերգո անունով հայ երիտասարդը, որը հոգեկան խանգարում է ստացել իրեն 4-րդ հարկից ցած նետելու պատճառով: «4 տարի առաջ Արմեն անունով մի երիտասարդ ընկերների հետ փորձել է պայքարել «Խորանի» դեմ, բայց մի քանի օր հետո ավտովթարի է ենթարկվել Կուլլերա-Սուեկա ավտոմայրուղում»,- պատմում է Ս. Հովհաննիսյանը: 

Ըստ ՄԵԼ-ի ներկայացուցիչների, Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ աղանդավորներից վերցված թանկարժեք զարդերը այժմ վաճառվում են Երեւանի ոսկու շուկայում՝ Խաչատրյանի աներձագի՝ Ռուդիկ Հարությունյանի կողմից: 
Ռուսաստանի հայերը նույնպես սատարել են ՄԵԼ-ին: Նրանց նամակում էլ ասվում է, որ Խաչատրյանն ու նրա կինը թմրեցնող դեղամիջոցներ են տալիս «Խորանի» անդամներին՝ ներշնչելով, թե ցանկացած պահի Հիսուսը կիջնի նրանց ետեւից, եւ նրանք կթռչեն երկինք, դրանից հետո մարդիկ դիմում են ինքնասպանության: «Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ նրանք տարբեր փոստարկղերից արգելված գրականություն են տարածում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու եւ հայկական ավանդույթների դեմ»,- հայտնում է Ս. Հովհաննիսյանը: 
Խնդրի շուրջ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ Քրիստոսը երբեք չի խոսել ինքնասպանության մասին. «Պետրոսն ուրացավ Քրիստոսին, բայց ինքնասպանություն չգործեց: Մենք Հուդային չենք ներում, որովհետեւ մեղք գործելուց ոչ թե զղջաց՝ վերադարձավ, այլ ինքնասպան եղավ… Ինչպե՞ս կարող էր մեղքերից ազատող Քրիստոսն ինքնասպանություն քարոզել»: 

Խոսելով «Խորանի» գործունեությունից Հայաստանում՝ Սեւակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այստեղ կառույցը չունի այն լծակները, ինչ Իսպանիայում. «Վալենսիայի հայերն ասում են, որ Խաչատրյանը սերտ կապերի մեջ է Իսպանիայի ոստիկանության հետ: Հայաստանում «Խորանը» նույնն է անում, ինչ Իսպանիայում՝ այն տարբերությամբ, որ չի կարողանում ուզածի չափ թալանել: Առհասարակ, «Խորանը» առաջնորդների համար դարձել է ընտանեկան բիզնես»: Հարցի վերաբերյալ Կոմիտաս վարդապետն ասում է. «Աստվածաշունչն ասում է՝ զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտենում են ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Տուժածները մեղավոր են այնքանով, որ գնում են ամեն պատահածի ետեւից»: 
Ինչ վերաբերում է Սեւակ Հովհաննիսյանին, նշում է. «Ինձ սպառնացել են ու ասել, թե՝ դեսպանատան միջոցով ձեզ հանելու ենք «տռաս»: Նաեւ ակնարկել են այն մասին, որ «Խորանը» գրանցված միջազգային քրիստոնեական եկեղեցի է»: 
Խոսելով միջազգային քրիստոնեական եկեղեցիներից՝ Կոմիտաս վարդապետը հավելում է. «Եկեղեցու ձեւավորման համար հարկավոր է կոնկրետ ուսմունք, որը պետք է ունենա իր հստակ դավանանքը: Իսկ խարիզմատիկ եկեղեցին հստակ գաղափարախոսություն չունի: Դրա շարժումներից ոչ մեկը լուրջ հիմքեր չունի, քանզի դավանանքը չկա, որի շուրջ ձեւավորվում է պաշտամունքը: Սովորաբար, դավանանք չունեցող եւ կրոնական կառույցի անվան տակ հանդես եկող կազմակերպություններն իրականացնում են այլ նպատակներ»: Հոգեւորականը նաեւ հավելում է, որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը գրանցում է այն կառույցներին, որոնք ընդունում են Աստվածաշունչը եւ Սուրբ Երրորդությունը. «Բայց այդ կերպ յուրաքանչյուր եկեղեցի կարող է գրանցվել, քարոզել, բայց զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին այս պարագայում է: Շահույթ հետապնդողներն ամեն ինչ անում են՝ Առաքելական եկեղեցին արժեզրկելու համար: Ով ինչ ուզում, գալիս՝ բարբաջում է»: 

Նրա խոսքով՝ մարդիկ կառավարելի եւ ենթարկվող են դարձել, քանի որ կորցրել են իրենց ազգային դեմքն ու հավատքը. «Այսօրվա մարդու համար հավատը դադարել է խորհուրդ լինելուց եւ վերածվել է շոուի: Աղանդավորական կառույցների ներսում հենց շոուն է գործում՝ երգ, աղմուկ, աղաղակ, շարժումներ, ցատկոտել, իբրեւ թե էքստազի մեջ ընկնել, տարբեր լեզուներով խոսել… Դա ցուցադրություն է: Հոգեգալստյան ժամանակ յուրաքանչյուր առաքյալ խոսում էր այն երկրի լեզվով, որտեղ պետք է գնար քարոզելու, իսկ իրենք չգիտես ինչ են ասում, մեկն էլ «թարգմանում» է, թե Սուրբ հոգին այսինչ բաներն ասաց: Սուրբ հոգով ներշնչված մարդն աննպատակ չի խոսի»: 
Սեւակ Հովհաննիսյանի հասցեին ուղղված սպառնալիքների շուրջ էլ հոգեւորականը նշեց, որ չկա քրիստոնեության ներկայություն այն դեպքում, երբ «սեր քարոզող» եւ «Քրիստոսին հետեւող» մարդը սպառնում է ուրիշի կյանքը խլել: 



ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ 
aravot.am 
ՄԱՅԻՍ 31, 2012 13:37

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: liga, eritasardakan, xoran, Armenia, AXAND P.R.+601 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan