Մեծ Մասրիկը «ջուրն ունի»
Վաղուց հնացած և հաճախակի խցանվող խողովակների պատճառով պրոբլեմային դարձած խմելու ջրի խնդիրը լուծվեց. Սակայն նոր ջրագիծը շրջանցում է գյուղական ամբուլատորիան, այնինչ առաջին հերթին անհրաժեշտ է ջրով ապահովել հենց այս հիմնարկությունը` տարաբեր հիվանդների և այցելուների հետ ամենօրյա ակտիվ շփման պայմաններում հիգիենայի տարրական կանոնների պահպանման համար:
Ամբուլատորիայի աշխատակիցներն արդեն երկար ժամանակ է` ջուրը դույլերով բերում են մոտակա աղբյուրից, հավաքում մեծ տարայի մեջ, ախտահանում քլորով և նոր օգտագործում: Ծայրահեղ դեպքում բուժանձնակազմն օգտվում է բժշկական սպիրտից` միայն ձեռքերն ախտահանելու նպատակով: Նշենք, որ ամբուլատորիան սպասարկում է ոչ միայն տվյալ համայնքի, այլև հարևան գյուղերի բնակչությանը:
Բժշկուհի Հասմիկ Ղազարյանը նշում է` գյուղապետարանն իրենց խոստացել էր ջրի խնդիրը վերջնականապես լուծել, իսկ ջրատար խողովակը պետք է անցնի ճանապարհի ասֆալտի տակով. «Սակայն մեզ խոստացել են, որ օրերս, առանց վնասելու ճանապարհը, կլուծվի այդ հարցը»,-ասաց բժշկուհի Հասմիկ Ղազարյանը: Այժմ` բուժանձնակազմը շարունակում է ջուր կրել` սպասելով ջրատար խողովակի անցկացմանը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Վարդուհի Մկրտչյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|