Ճարտարապետության կրթության աջակցության միջազգային հասարակական կազմակերպության որոշմամբ՝ հոկտեմբերի 16-23-ը ԵրՃՇՊՀ-ի 90-ամյակի շրջանակներում բացվեց «Ճարտարապետության եւ դիզայնի դիպլոմային աշխատանքների» մրցույթ-ստուգատեսը: Մրցույթին մասնակցում են 12 երկրների 61 ճարտարապետական դպրոցներ, որոնք կներկայացնեն բակալավրների ու մագիստրոսների դիպլոմային 600-ից ավելի աշխատանք: Ինչպես նշեց ԵրՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, միջազգային այդ մրցույթը կարեւոր նշանակություն ունի ճարտարապետության եւ դիզայնի ոլորտների փորձի փոխանակման եւ զարգացման համար: «Մասնակից երկրներից յուրաքանչյուրը յուրովի կհարստացնի մասնակից երկրների ճարտարապետական միտքը»,- հավելեց ռեկտորը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է
Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում