Ի՞նչ պետք է իմանանք քայքայիչ կրոնական կազմակերպությունների հոգեվորս անողների հետ վեճի բռնվերուց առաջ:
Ցանկացած աղանդավոր` հագեորսության համար ունի պատրաստի մի քանի որոգայթներ: <<Հմուտ>> հոգեորս անողը փորձում է հոգեբանական գրոհը ուղղել <<որսացուի>> ամենաթույլ տեղի վրա: Նրանք` հանրամատչելի, թեթև և ժամանակակից թեմաներ են ընտրում, որպեսզի որոգայթը գերի, հետաքրքիր թվա, ցանկացած <<աշխարհիկ>> մարդու համար:
Համարյա բոլոր հոգեվորսողները` առաջին քայլը
անում են <<որսացուին>> հարց տալով:
Հարց
տալիս են երկու դեպքում` եթե չգիտեն պատասխանը, կամ էլ եթե <<դասախոս
են>> և դուք էլ <<ստուգարք>> եք անցնում: Պարզ է, որ տվյալ դեպքում
<<պրավերկաի>> տարբերակն է: Ցանկացած աղանդավոր իրեն գիտակ է համարում
և հարցեր տալիս է միայն ստուգողականի համար` այն նպատակով, որ <<ստուգվողին>>
ցույց տա վերջինիս ցածր և անմխիթար վիճակում լինելու փաստը, որից հետո նա իսկույն
պիտի առաջարկի իր <<օգնությունը>>…
Հոգեորսողները` <<որսացուին>> տալիս
են իր սեռին, տարիքին և տրամադրությանը <<համապատասխանող>> և հետաքրքրող
հարցեր: ՈՒստի` ինչքան էլ, որ տխուր և հուսահատ լինենք` չպիտի մոռանանք, որ մեզ
առաջինը օգնության ձեռք մեկնածը կարող է քայքայիչ կրոնական կազմակերպության անդամ
լինել: Երեխաներին և ծերերին պիտի
սովորեցնենք և տեղեկացնենք, որ փողոցում մոտեցող և երկար ու քաղաքավարի զրուցող
ամենասիրալիր օտարականներն անգամ կարող են վտանգավոր լինել…
Վատությունը, չարությունը, վնասը լինում են ոչ միայն
վիզուալ և ֆիզիկական` այլ նաև հոգևոր և հոգեբանական: Հոգեբանական վնասը` կարղ է
ֆիզիկականից մի քանի անգամ ավելի մեծ լինել, իսկ հոգևոր շեղումն ընդհանրապես`
կործանում է մարդու հոգին: Մի մոռացեք <<քաղաքավարության վնասները>>:
Հոգեորսողները` <<որսացուին>> փորձում
են <<հետաքրքրել>> բոլոր գործոններով, վիզուալը` կոկիկ հաք ու կապով և
տեսքով, ձայնայինը` քաղաքավարի և գրական խոսելաձևով… Արտաքիով` քաղաքավարի տեսքով և խոսելաձևով
աղանդավորները ուղղակի ստիպում են որպեսզի քաղաքակիրթ մարդիկ հանդուրժեն իրենց`
չկոպտեն, չընդհատեն և <<լսեն>>: Միաժամանակ նրանք իրենց խաչաձև հարձերով
փորձում են ստորացնել <<որսացուի>> հոգեվոր և հագեբանական արժեքները և
նրան <<սխալ հանել>>:
Ի՞նչպես դառնալ աղանդների դեմ պայքարող մարտիկ և
տապալել նրանց նույն հոգեվոր և հոգեբանական պայքարների ոլորտում:
Նախ
հարկ է, որ կրկին հիշենք, որ աղանդները շատ <<լավ>> գիտեն Աստվածաշունչը`
սովորական հավատավոր ժաղովրդից մի քանի անգամ ավելի <<լավ>>, իսկ դա
նրանց <<թույլ է տալիս>> որպեսզի օգտվելով այդ
<<հնարավորությունից>> <<անտեղյակին>> այլ կերպ
ներկայացնեն գրքում գրվածը և համեմեն իրենց կորստական մտքերով և փիլիսոփայությամբ… Աղանդավորական
կորստական մտքերը` փիլիսոփայությունն, օկուլտային շեղումները` բացահայտելու,
մերկացնելու և դրանց դեմ ջաղջախիչ հաղթանակ ունենալու համար` հարկ Է, որ իմանանք
մեր ազգի պատմությունը, սրբազան ավանդույթը, Աստվածաշունչը և ծեսերի նշանակությունը:
Բանաձևը
մեկն է` զորանալ աստվածպաշտության մեջ, զորացնել աստվածպաշտությունը և լծակցել Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը:
Բանաձևը
պարզ է և կարճ, իսկ ուղղին բարդ և դժվար: Այլ տարբերակ չկա: Եթե ցանկանում եք
բացահայտել և վնասազերծել Աստվածաշնչի մեջ <<ավել պակաս>> գրածը և
գրողին` նշանակում է, որ դուք ինքներդ պիտի լավ իմանաք ամբողջը, որպեսզի և ավելը
նկատեք և պակասի տեղը զգաք:
Ի՞նչպես
<<կարճ ու կոնկրետ>> ուղղով ազատվել հոգեորսող աղանդավորից:
Այս մի
<<քաղաքականության>> տեսակը նախորդի հակառակն է: Առաջին դեպքում հարկ
էր, որ <<խորանայինք>> Աստվաճաշնչի մեջ` նրա մեջ շեղվածին բացահայտելու
և վնասազերծելու համար, իսկ <<կարճ>> տարբերակի դեպքում մենք պետք է
ուղղակի <<դուրս հանենք աղանդավորին Աստվածաշնչի մեջից>>:
Ցանկացած աղանդավոր` Աստվածաշնչից դուրս` ոչ մի
այլ հոգեվոր և բարոյական արժեհամակարգ չունի, չունի պատմություն, ավանդույթ,
ազգային արժեքներ…
Աղանդավորից` շեղված կրոնական կազմակերպության
հոգեորսողից, կարճ ճանապարհով ազատվելու <<քաղաքականությունը>> այն է,
որ ուղղակի պիտի ստիպեք, որպեսզի նա իր փաստարկները ներկայացնի Աստվածաշնչից
անկախ: ՈԻղղակի փոխեք թեման և աղանդավորը ոչ մի խոսք ավել <<առանց Աստվածաշնչի>>
չի կարողանա ասել, նա կրկին ու կրկին կփորձի վերադառնալ և մեջբերում անել
Աստվածաշնչից` թույլ մի տվեք և նա կպարտվի:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական արտատպություն անելն
արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ
Կիսեբլյանին
|