Վախենում ենք վերելակից օգտվել. տարօրինակ ձայների և անընդհատ տատանվելու պատաճառով: Թվում է, թե ամեն վայրկյան կպոկվի և կնկնենք, նամանավանդ այդպիսի դեպքեր պատահել են: Երբեմն ֆիքսված վիճակից կամ ցածր է գտնվում, կամ բարձր,-ասում է Էրեբունի մասիվի Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչ 42-ամյա Անահիտը: Բնակչուհու անհանգստությունը իզուր չէ. անցած տարի այս թաղամասի 19 շենքում բնակվող մի կին մահացել է վերելակի անսարքության պատճառով:
Կինը փորձել է մտնել վերելակ այդ պահին վերելակը մեծ արագությամբ վերև է բարձրացել: Կիսով չափ գտնվելով վերելակի մեջ, հոսանքի ազդեցությունից գլխին ծանր վնասվածք ստանալով, մահացել է: Իսկ ահա 49-ամյա Սվետան դժգոհում է, որ հաճախակի վերլակը չի աշխատում, երբ ինքը աշխատանքից վերադառնում է տուն:
-Ամեն ամիս վճարում եմ սպասարկման վարձը, բայց աշխատանքից հոգնած տուն եմ գալիս և ոտքով բարձրանում 9-րդ հարկ: Կիրակի օրերին վերելակը ընդանրապես չի աշխատում, ասում է տիկին Սվետան և հավելում, որ կիրակի օրվա համար գումար չգանձեն:
Այս հարցով զբաղվող Երևանի Էրեբունի թաղապետարանի լիազորված անձը` Սարգիս Հակոբյանը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ Էրեբունի հմայնքում գտնվող բարձրահարկ շենքերի վերելակները 20 30 տարվա վաղեմություն ունեն և պետք է վերանորոգել, բայց դրա համար մեծ գումար է անհրաժեշտ: Ի պատասխան դժգոհոևթյուններին ասաց, որ բնակիչները սուտ են ասում, այդ թաղամասի շենքերի վերելակները լավ վիճակում են գտնվում և ամբողջ շաբաթ աշխատում են:
Այն, որ վերելակները բարվոք վիճակում չեն գտնվում դա փասատ է, իսկ բնակիչների բողոքները ակնհայտ ճշմարտություն: Գերադասելի է դադարեցնել առհասարակ նմանատիպ վերելակների աշխատանքը, քան վտանգել մարդկանց կյանքը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Գոհար Պեպոյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: