ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 1:00:55 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆՎԱՐ » 13 » Վարդան Բոստանջյանը աղաների ցեղից է
1:22:57 PM
Վարդան Բոստանջյանը աղաների ցեղից է
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր… 

 Վարդան Բոստանջյանը, Aravot.am-ի հետ զրույցում,հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման ժամանակ համակարգչի առաջադրած հարցը սխալ է կարդացել, բայց խաղի «զանգ ընկերոջը» օգնության ժամանակ կինը տվել է ճիշտ պատասխան. «Մինչեւ զանգ կնոջս, ես հարցին արդեն ճիշտ պատասխանել էի, պատասխանից հետո էլ հարցը ճիշտ ներկայացրել եմ: Ինչ վերաբերում է նրան, որ մամուլում ինձ ներկայացնում են չարքաշ պատգամավոր, ես չարքաշ լինել չեմ կարող, արդեն երեք դար է Բոստանջյան ազգանունները եղել են հայկական ժողովրդական աղաներ»: 

 Պատգամավորը հերքեց նաեւ, որ այս խաղի ժամանակ իրեն նախապես ներկայացրել էին հարցերի ճիշտ պատասխանները. «Իմ ունեցած դոկտորի, ակադեմիկոսի կոչումները հաշվի առնելով, ո՞ր կտրվածքով պատասխանեմ… հնարավոր չէ, սուտ է: Սա բարեգործական նպատակով կազմակերպված խաղ էր, դրա համար էլ ինչ սուտ ասես տարածում են»: 

 Հիշեցնենք, որ մամուլի հրապարակման համաձայն ԱԺ պատգամավորը, խաղի ընթացքում զանգ ընկերոջ հնարավորությունից օգտվելով՝ զանգել էր կնոջը ու համակարգչի ներկայացրած հարցը սխալ էր կարդացել, բայց կինը տվել էր ճիշտ պատասխանը: Մեջբերում ենք. «843թ. Վերդենի պայմանագրով փաստորեն ստեղծվեց երեք մեծ պետություն: Ո՞րը չի մտնում այդ երեքի մեջ՝ 1. Ֆրանսիա, 2. Գերմանիա, 3. Իսպանիա, 4. Իտալիա»: 
 Թերթի համաձայն, պարոն Բոստանջյանը հարցը կնոջը ներկայացրել էր այսպես. «Անահի՛տ, 843թ. Վերդենի պայմանագրով, ստեղծվեց երեք պետությունների միություն, ուրեմն դրա մեջ ինչ-որ մեկը չէր մտնում: Այդ երկրները, որը էստեղ նշված է՝Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, ո՞ր երկիրը չէր մտնում պայմանագրի մեջ»: 


Նյութը` aravot.am –ից Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ ՀՈՒՆՎԱՐ 13, 2012 11:51 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+764 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan