ՀՀ մշակույթի նախարարությունում այդ առթիվ հրավիրված ասուլիսին մասնակցում էին ու փառատոնի աշխատանքները ներկայացրեցին նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, <<Ճանապարհորդող նոտաներ>> ծրագրիի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը և մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում: <<Ճանապարհորդող նոտաներ>> միջազգային երաժշտական փառատոնում ընդգրկված մասնագետներից են <<Ճանապարհորդող նոտաներ>>ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Խորխե Ագիռեն , Տալլինի ազգային օպերայի դիրիժոր Ալեքսանդր Խաինդրավան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արամ Թալալյանը և այլոք:
<<Ճանապարհորդող նոտաներ>> փառատոնն ամեն տարի անցկացվում է որևէ երկրում` հանդիսանալով միջմշակութային շփման առիթ: Տարբեր երկրների երիտասարդ երաժիշտներն ու բարձրակարգ ուսուցիչները հանդիպում են ընդունող երկրի ուսանողների և ուսուցիչների հետ` համատեղ սովորելու և ստեղծագործելու նպատակով: <<Ճանապարհորդող նոտաներ>> միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնը` Traveling Notes-ը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Տասնմեկ երկրների ` Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա, Կոլումբիա, Պերու, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են:
Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ձևավորվել են 3 տարբեր նվագախմբեր` փողային, լարային, սիմֆոնիկ, որոնք հանդես են գալու առանձին ծրագրերով:
Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախմբերը հանդես կգան 4 համերգով:
Traveling Notes-ի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը` 2008 թ. Պերույում, 2009թ.` ԱՄՆ-ում, 2010թ.` Բելգիայում, 2011թ. հուլիսին` Կոլումբիայում, իսկ այժմ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը` Հայաստանում:
Փառատոնի մուտքն ազատ է:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության