ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 9:52:05 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԱՊՐԻԼ » 4 » Տարեկան լուծարվում է 2000-3000 տնտեսվարող սուբյեկտ
7:50:52 PM
Տարեկան լուծարվում է 2000-3000 տնտեսվարող սուբյեկտ
ՀՀ ում տարեկան 2000-3000 տնտեսվարող սուբյեկտ է լուծարվում

  Հայաստանում որպես ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպություն գրանցված է շուրջ 150 հզ. կազմակերպություն:
  Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, դրանցից փաստացի չի գործում շուրջ 20-40 %-ը, սակայն գործարար աշխարհի ներկայացուցիչների հավաստմամբ, այդ թիվը շատ ավելի մեծ է, պարզապես, պետական մարմիններն ընթացք չեն տալիս լուծարվելու վերաբերյալ ներկայացված դիմումներին:   

  Վարչական այս խորդուբորդությունների պատճառով էլ շատ սկսնակներ չեն համարձակվում բիզնես ձեռնարկել Հայաստանում: Համաշխարհային բանկի Doing Business 2011 տարեկան զեկույցում «Բիզնեսի փակում» ցուցանիշով Հայաստանն անկում է ապրել 5 կետով և 54-րդ տեղում է:
  Ըստ գործող կարգի, կազմակերպություն լուծարելու համար հարկավոր է դիմել պետական ռեգիստր, տալ հայտարարություն, ինչից հետո Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պետք է 20-օրյա (մինչև 2011 թ. հունվարի 1-ը` 30-օրյա) ժամկետում ստուգումներ իրականացնի, թե արդյոք տվյալ կազմակերպությունը պարտավորություններ չունի՞ պետության առջև, և այդպիսիք չլինելու դեպքում ռեգիստրը պետք է գրանցի կազմակերպության լուծարումը, իսկ պարտավորություններ լինելու դեպքում գնդակն, ինչպես ասում են, կազմակերպության խաղադաշտում է:

  Aysor-ի հետ զրույցում շատ հաշվապահներ փաստեցին, որ եթե տարիներ առաջ շաբաթական 10 կազմակերպություն էին գրանցում, 2-ը` դիմում լուծարելու համար, ապա ներկայումս հակառակ պատկերն է: Հաշվապահներից մեկն էլ հայտարարեց, որ Հարկային ծառայությունը գործնականում ստուգումներ չի իրականացնում, հրաժարվում է ավարտական ակտեր տալ` պարզապես լուծարում չգրանցելու և «վիճակագրություն պահելու» համար:

  Իրավիճակը պարզաբանելու խնդրանքով Aysor-ը դիմեց ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանին. «Բիզնես գրանցելը Հայաստանում շատ ավելի դյուրին է, բայց ինչ վերաբերում է բիզնես լուծարելուն, դա, բնականաբար, պետք է ավելի դժվար լինի, քանի որ հարց է ծագում` ինչո՞ւ է քաղաքացին գրանցում կազմակերպություն և շատ հեշտությամբ 3 ամիս հետո փոշմանում ու լուծարում: Հարկային մարմինը պետք է կասկածի այդ արագընթաց լուծարման վերաբերյալ»:
  Ա. Ալավերդյանի խոսքերով` իրենք բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ առանձին դեպքերում քաղաքացիները լուծարում են` հասանելիք հարկերը թաքցնելու նկատառումով: Նա չհամաձայնեց այն պնդմանը, թե այսօր ավելի շատ դիմում են լուծարելու համար, քան գրանցելու և շեշտեց հակառակը. «Յուրաքանչյուր տարի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատերեր (ԱՁ) ավելի շատ են գրանցվում, քան լուծարվում են»:

  Ա. Ալավերդյանը վստահեցրեց, որ կազմակերպությունը դիմելուց հետո «ի վերջո լուծարվում է և չկա դիմում, որ ընթացք չստանա»: Ըստ նրա, լինում են դեպքեր, երբ լուծարման գործընթացն օբյեկտիվ պատճառներով ձգձգվում է, քանի որ կարիք է լինում մի շաք հարցեր պարզաբանել, որոնք կապված են Հայաստանից դուրս կատարված գործարքների, ստացված եկամուտների և այլ հարցերի հետ: «Քանի դեռ պետական իրավասու մարմինը չի պարզել տվյալ կազմակերպության ամբողջ պատկերը, նրա ստացած եկամուտների ու ծախսերի ամբողջ արժանահավատությունը, չի կարող վերցնել ու միանգամից լուծարել»,- ասաց Ա. Ալավերդյանը և հավելեց. «Լուծարողը ՊԵԿ-ը չէ: 
 ՊԵԿ-ի տեղեկանքի հիման վրա ռեգիստրը կամ լուծարում է, կամ չի լուծարում»: ՊԵԿ փոխնախագահի համաձայն, տարեկան լուծարվում է շուրջ 2-3 հզ. տնտեսվարող սուբյեկտ, ինչը միջազգային փորձի համեմատ միջին ցուցանիշ է: «Լուծարումների քանակն անհանգստացնող չէ»,- հավաստեց Ա. Ալավերդյանը: Հավելենք, որ, ըստ ՊԵԿ տրամադրած տվյալների, հարկային մարմնում 2007 թ-ին գրանցվել է 17 հզ. կազմակերպություն, 2008-ին` 22 հզ., 2009-ին` 15.9 հզ., 2010-ին` 14.8 հզ.: 

Միաժամանակ 2007 թ-ին լուծարվել է 2800 կազմակերպություն, 2008-ին` 2700, 2009-ին` 3000, 2010-ին` 2300-ից ավելի: Նկատենք, որ ՊԵԿ-ը չտրամադրեց այն ցուցանիշը, թե տարեկան որքան դիմում է ստացվում ձեռնարկությունը լուծարելու վերաբերյալ:

 Գայանե Խաչատրյան 

Նյութը` Aysor.am-ից Ապրիլ 04 / 2011
 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: տնտեսվարող սուբյեկտ P.R.+701 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan