ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-27 / 6:36:47 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՐՏ » 25 » Թուրք «ոսկեխույզները» գանձեր են փնտրում համշենի հայկական գերեզմանների մեջ:
6:42:38 PM
Թուրք «ոսկեխույզները» գանձեր են փնտրում համշենի հայկական գերեզմանների մեջ:
  Համշենահայերի գերեզմանները թիրախ են դարձել:

 Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Չամլըհեմշինի շրջանի 80 տուն ունեցող Մուրադ գյուղը դարձել է գանձեր որոնողների հերթական արկածախնդրության վայրը: Դեպքի մասին մանրամասներ է փոխանցում թուրքական Posta-ն:

  Նախորդ տարի գյուղում ճանապարհ կառուցելու ժամանակ փոքրիկ բլրակներ են երեւացել:
 Արագ խոսակցություն է տարածվել, որ դրանք նախկինում այդտեղ ապրած հայերի գերեզմաններն են, որոնց մեջ հայերը հեռանալուց առաջ պահել են իրենց ոսկիները: Այս խոսակցությունները արագ տարածվել էին նաեւ հիշյալ շրջանի սահմաններից դուրս: 
 Գյուղը դարձել է գանձ որոնողների թիրախը:
 Գյուղացիները բողոքում են, որ ամեն օր իրենք առավոտյան տեսնում են, որ գիշերով անհայտ անձիք գյուղի տարբեր մասերում փորել են գանձ գտնելու նպատակով: Գյուղի բնակիչներից Իբրահիմ Քեսիմալը ասել է, թե հայերը այս գյուղից հեռանալուց առաջ ոսկիները թաղել են գերեզմաներում, քանի որ մտածել են, թե թուրքերը գերեզմաների նկատմամաբ հարգանք ունեն եւ ձեռք չեն տա: «Մեզ այսպես են ասել մեր մեծերը: Ասում են, որ որոշներին հաջողվել է գտնել եւ հանել ոսկիները: Այս ընթացքում շատացել են գյուղ այցելողները»,-ասել է Մուրադ գյուղի բնակիչը:
  Մուրադի գյուղապետ Հուրշիդ Դուրմուշը նշել է, թե իրենք ստիպված գիշերները սկսել են հերթապահություն իրականացնել` կանխելու արկածախնդիրների կողմից գյուղում փոսեր անելու փորձերը:
 Բացի այդ, ժանդարմերիան եւս հերթապահություն է սահմանել գյուղի նկատմամբ: Նշենք, որ հիմնականում Արեւմտյան Հայաստանում եւ այն վայրերում որտեղ հայեր են ապրել, տիրում է հայերի թաքցրած գանձերը գտնելու մոլուցքը: Ցավոք, այդ ամենը առիթ է հանդիսանում, որ արկածախնդիրները քանդեն հայկական գերեզմաներն ու հայկական եկեղեցիների հիմքերը` մտածելով, թե այնտեղ թաղված կլինեն այդքան սպասված գանձերը:

 Նյութը News.am-ից Մարտ 25, 2011


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
  Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հայկական գերեզմաններ, hamshen, turkey, Թուրք «ոսկեխույզները», համշեն P.R.+893 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan