Թերթերը կմահանան այն ժամանակ, երբ մահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տպագիր մամուլի ապագային առնչվող հարցերին, ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` հավելելով, որ 5-6 տարի հետո թերթերը լուրջ խնդիրներ կունենան:
Չհամաձայնելով վերն ասվածի հետ` «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց, որ եթե այսօր այնպիսի հզոր պարբերականներ, ինչպիսին է, օրինակ, «Նյու Յորք թայմս»-ը, որ վայրկյանների մեջ թարմացվում է, չունեն նման խնդիր, ուրեմն մտահոգվելու առիթ մենք եւս չպետք է ունենանք:
«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանն էլ հավելեց, որ թերթ կարդալու այն մշակույթը, որ կար անցյալ դարում, աստիճանաբար վերանում է, եւ տպագիր մամուլը լուրջ խնդիրներ կունենա, եթե հաշվի չառնի այն հանգամանքը, որ այսօրվա հասարակության` լրատվություն ստանալու նախընտրելի ձեւերը փոխվել են:
Նյութը` Yerkir.am -ից 21 Հոկտեմբեր 2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|