ԹԱԼԱՆՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՍԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻՑ
Ըստ մեզ հասած տեղեկություններիՙ հունիսի 12-ին երկու հայ անձնավորություններ Լոնդոնում պատարագի ավարտին մոտեցել են Ներսես ավագ քհն. Ներսեսյանինՙ նրա կարծիքը իմանալու համար 5 հայկական մանրանկարների եւ երկու յուղանկարների վերաբերյալ: Նրանց հետաքրքրում էր այդ պատկերների նյութական արժեքը վաճառքի դնելու պարագայում: Տեր Ներսեսը ճանաչում է պատկերների պատկանելությունը, որպես մասունքներ Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի եւ բացատրում է երկու անձերին դրանց գողացված լինելը: Նկարների պատկերները տպված են վանքի տպագրված ձեռագրերի ցուցակում, եւ նկարների տակը տեղադրված արձանագրությունները պարսկերեն գրությամբ տալիս են պատկերների նկարագրությունը:
Տ. Ներսեսը նկարների մասին անմիջապես տեղեկացնում է Անթիլիաս, Արամ կաթողիկոսին, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանին, եւ Նոր Ջուղայի թեմական խորհրդին: Ըստ Անթիլիասի վեհարանի քարտուղար Խաչիկ Դեդեյանի ՙ Արամ Վեհափառը, տեղեկանալով կատարվածի մասին, հրահանգել է Նոր Ջուղայի ազգային իշխանություններին անհապաղ եւ ամենայն լրջությամբ հետեւել խնդրին:
Թե իրականում ի՞նչ է կատարվել ձեռագրերի հետ, կարող են պարզել միայն վերոհիշյալ պատասխանատուները, որոնք ցարդ լռում են, այնինչ ոչ միայն իրանահայ համայնքը, այլեւ ողջ հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը եւ հատկապես խնդրի անմիջական պատասխանատու Նոր Ջուղայի թեմական խորհրդից եւ թեմի առաջնորդ Բաբկեն արք. Չարյանից սպասում
Նյութը` azg.am -ից ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ #124, 07-07-2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|