Ամերիկայի հարաբերություններում Թուրքերն ավելի առաջ են գնացել
Մինչ Հայ-թուրքական պատերազմի ավարտը <<տեսարանը>> այլ Էր:
Ամեն տեսակ <<միջազգային թոխհարավերության>> մասին խոսելուց, գործելուց կամ մտածելուց անպայման պետք է (մենք էլ դուք էլ) հավշի առնենք նաև գերտերությունների շահերը: Երբ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով, ԱՄՆ և Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաև պարտավորվեցին <<հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը>> Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն, Թուրքիան հեռու էր նայում և նման ձևակերպմամաբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկանածությունը, ինչպես նաև առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգթոն: Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցեև այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ և հեռատես լինելու: Այո, դեսպանությունը դիվանագիտական առաքելություն է, սակայն ամեն դիվանագիտական առեքելություն դեռ դեսպանություն չէ:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: ՆՅՈՒԹԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ
|