ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 9:16:20 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՓԵՏՐՎԱՐ » 17 » Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը
11:35:29 AM
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը
Սուրբ Վարդանանց տոն 

 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր երթ՝ նվիրված Սուրբ Վարդանանց տոնին։ Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ 

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ծրագրերում արդեն ավանդական դարձած երթը մեկնարկեց Սուրբ Զորավոր եկեղեցու մոտից։ Երթի շուրջ 5000 մասնակիցներ՝ երիտասարդներ, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, դրոշներով ու հայրենասիրական բացականչություններով շարժվեցին դեպի Վարդան Մամիկոնյանի արձան, որին հարակից հրապարակում տեղի ունեցավ օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում։ Երթին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։ 

 Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը երթի մասնակիցներին հղեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու բարեմաղթանքն այս գեղեցիկ տոնի առիթով։ 

 «Ինչպես 451 թվականի Վարդանանց պատերազմին ներկա էին մեր ժողովրդի բոլոր շերտերը, այնպես էլ այսօր այստեղ խորհրդաբանորեն ներկա են եկեղեցին՝ ի դեմս իր սպասավորների, պետական իշխանությունը՝ ի դեմս վարչապետի և քաղաքապետի, հանրային իշխանությունները, երիտասարդությունը, բոլոր շերտերը։ Եվ մենք Վարդանանց ոգու բարեխոսությունն ենք հայցում մեր կյանքից ներս, որպեսզի առատ, խաղաղ, առողջ և ամենակարևորը՝ հաշտության ճանապարհներով ընթանա մեր հայրենական կյանքը»,- ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։ 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 7 տարի ավանդաբար նշում է այս տոնը և դեռ տասնյակ տարիներ կնշի այն։ 

«5-րդ դարում հայոց սուրը կտրեց պարսկականության հայաստանյան արշավի ճանապարհը, և Մամիկոնյանները կարողացան հանուն Աստծո և հայրենիքի պայքարել։ Եվ այդ խորհուրդը, որ տրված է այսօր՝ մեռնել և մեռցնել հայրենիքի համար, հասել է մեզ՝ երիտասարդներիս։ Վարդանանք մեծ օրինակ ծառայեցին բոլոր հայորդիներին, ինչն ունեցավ նաև դաստիարակչական նշանակություն։ Ամենամեծ գնահատականը Վարդանանց պատերազմին տվեց մեծն հայրենասեր Գարեգին Նժդեհը՝ ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։ Այս է Վարդանանց խորհուրդը, որ հասել է մեզ։ Եվ մենք՝ երիտասարդներս, դրա կրողն ենք ու պետք է կարողանանք այն պատգամել հաջորդ սերունդներին»,- նշեց Կարեն Ավագյանը։ 

Panorama.am 14:37 16/02/2012 

Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հիշատակության տոն, նահատակներ, Սուրբ Վարդանանց P.R.+795 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan